Աբասթումանի աստղադիտարանի պատմական շենքը կվերականգնվի․ քննարկվել են վերականգնման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Աբասթումանի աստղադիտարանի պատմական շենքը կվերականգնվի․ քննարկվել են վերականգնման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը default

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիային և Աբասթումանի աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդրե Թևզաձեի հետ միասին, այցելել է աստղադիտարանի հին շենք և ծանոթացել դրա վիճակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատմական շենքի վերականգնման, ինչպես նաև աստղադիտարանի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։

Շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։ Հետևաբար, վերականգնման աշխատանքների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու դրա պատմական և ճարտարապետական արժեքի պահպանմանը։

Պատմական շենքի վերականգնումը աստղադիտարանի ենթակառուցվածքների թարմացման հաջորդ փուլն է։

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը նախորդ տարիներին արդեն իրականացրել է աստղադիտարանի նոր շենքի վերականգնման աշխատանքները։ Իսկ 2024 թվականին աստղադիտարանում տեղադրվել են ժամանակակից՝ 1,5 մետրանոց աստղադիտակ և նոր գմբեթ։