Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը զուգահեռ նախատեսվում է նաև անտառային տարածքների վերականգնում

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը զուգահեռ նախատեսվում է նաև անտառային տարածքների վերականգնում default

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է իրականացնել նաև անտառների վերականգնման և լրացման աշխատանքներ։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն՝ Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի և Ազգային անտառային գործակալության ներկայացուցիչների հետ միասին, այցելել է Աբասթումանի շրջանցիկ ճանապարհին հարակից անտառային տարածքներ։

Տեղում քննարկվել են ճանապարհի շինարարության ընթացքում վնասված անտառային հատվածների, ինչպես նաև չորացած և չորացող ծառերի հաշվառման ու գնահատման հարցերը։ Ստացված տվյալների հիման վրա նախատեսվում է մշակել անտառային տարածքների վերականգնման և նոր ծառատունկի իրականացման ծրագիր։

Աբասթումանի 15,9 կիլոմետր երկարությամբ շրջանցիկ ճանապարհի շահագործումը նախատեսվում է սկսել 2027 թվականի աշնանը։

Ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմանը զուգահեռ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնական միջավայրի վերականգնմանը, անտառածածկույթի և տեղական կենսաբազմազանության պահպանմանը։