Չինական նավը կասկածվում է Բալթիկ ծովում կապի մալուխները վնասելու համար

Չինական նավը կասկածվում է Բալթիկ ծովում կապի մալուխները վնասելու համար

Դանիայի իշխանությունները ուսումնասիրում են իրավիճակը՝ կապված Բալթիկ ծովում ստորջրյա մալուխները վնասելու հետ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Տրոելս Լուն Պոուլսենը իր սկանդինավյան գործընկերների և Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո։ Կասկածներ կան, որ տեղի է ունեցել սաբոտաժ:

Բալթիկ ծովի ստորջրյա մալուխների պայթյունի գործում հայտնվել է Չինաստանում գրանցված բեռնատար նավ, որը ռուսական Ուստ-Լուգա նավահանգստից դուրս գալուց հետո հայտնվել է վթարի գոտում և խարիսխ է գցել Դանիայի ջրային տարածքի մոտ գտնվող չեզոք ջրերում։ Գերմանական Bild պարբերականը գրել է, որ չինական նավի նավապետը ՌԴ քաղաքացի է, ինչպես նաև չի բացառել, որ նավը կարող էր վնաս պատճառել, քանի որ նրա երթուղին կասկածելի է համարվել։

Չորեքշաբթի Ռուսաստանի իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունն այդ միջադեպին: Չինաստանն էլ հայտարարել է, որ իր նավերից պահանջում է պահպանել միջազգային նավարկության օրենքները, ներառյալ ծովի հատակի ենթակառուցվածքների պաշտպանությունը:

Դանիայի ռազմածովային ուժերի պարեկային նավը հսկում է կասկածելի օբյեկտը: