Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիան՝ ուղղված ընտրության արդյունքների դեմ, ավարտվել է առանց միջադեպերի։ Ակցիայի կազմակերպիչներն արդեն հայտարարել են հավաքի պաշտոնական մասի ավարտի մասին։ Հնչել է ԵՄ օրհներգը, ինչից հետո մարդիկ սկսել են ցրվել, թեպետ նրանց մի մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի և կից փողոցների տարածքում։

Ռուսթավելիի պողոտան, որտեղ վրացական օրենսդրական մարմինն է տեղակայված, շարունակում է փակ մնալ․ այնտեղ հերթապահում են ոստիկանական զորքերը։

Հիշեցնենք, որ ընտրության արդյունքների դեմ հանրահավաքի նախաձեռնողը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է, որը կարծում է՝ ընտրության արդյունքները կեղծվել են։