Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ որոշ պայմանների հետևելու դեպքում. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ որոշ պայմանների հետևելու դեպքում. Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ որոշ պայմանների հետևելու դեպքում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
«Սկզբում պետք է հասկանալ՝ որքանով է ուկրաինական կողմը պատրաստ դրան, և որքանով նրանք ունեն թույլտվություն՝ այսպես ասենք, իրենց վերահսկողների կողմից»,- նշել է խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: 
 
Պեսկովը նաև հայտնել է, որ բանակցությունների կայանալու խոչընդոտներից մեկն Ուկրաինայի օրենսդրությունն է, որը «թույլ չի տալիս բանակցություն վարել Ռուսաստանի հետ»:
 
Նախօրեին Չինաստանում գտնվող՝ Ուկրաինայի նախագահ Դմիտրո Կուլեբան տեսականորեն չէր բացառել ՌԴ հետ բանակցությունը: Սակայն, ըստ դիվանագետի՝ «Ռուսաստանը պետք է պարկեշտորեն մոտենա առաջարկին»: Ըստ նրա՝ առայժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նման պատրաստակամություն չի նկատվում:
 
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան