Իսրայելն ու Լիբանանը շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելն ու Լիբանանը շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելական ուժերը շարունակում են հարվածել Լիբանանին, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև Բեյրութի մոտակա տարածքներին: Կան տասնյակ զոհեր: «Հըզբոլլահն» էլ հարվածներ է հասցրել Իսրայելին, այդ թվում՝ Հայֆա քաղաքին, ինչպես նաև Լիբանանում գտնվող իսրայելական ուժերին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայից ի վեր երկրում զոհվել է 2700-ից ավելի մարդ, մեծ մասը՝ վերջին մեկ ամսում, շուրջ 13000-ը…

Read More
ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին

ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կոբախիձեն նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա շնորհակալություն է հայտնել Օրբանին եվրաինտեգրման ճանապարհին Հունգարիայի ցուցաբերած աջակցության համար։ «Ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման…

Read More
Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, մեկնաբանելով Վրաստանում կայացած ընտրության արդյունքները, միջազգային հարաբերությունների համար անթույլատրելի հայտարարություններ են անում, ընդհուպ՝ վերջնագրեր: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է այն «վերջնագրային պահանջներով», որոնք Արևմուտքը Վրաստանին է ներկայացնում խորհրդարանի ընտրությունից հետո: «Մենք չենք միջամտում, բայց մենք մտահոգված ենք, որ ԵՄ երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները…

Read More
Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան ավերածություններ

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան ավերածություններ

Գիշերը ռուսական զինված ուժերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային։ Կիևում կան ավերածություններ, տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է վիրավորների մասին։ Թիրախում են եղել նաև Խարկովը և Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի հատուկ…

Read More
«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

Նաիմ Ղասեմը կգլխավորի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ փոխարինելով սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Հասան Նասրալլային: Ղասեմը տարիներ շարունակ եղել է Նասրալլայի տեղակալը և կատարել է նրա պարտականությունները սեպտեմբերի վերջից: Կազմավորման հայտարարության մեջ ասվում է, որ «Հըզբոլլահի» ղեկավար մարմինը՝ «Շուրայի խորհուրդը» համաձայնել է Շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել գլխավոր քարտուղար: Հիշեցնենք, որ Հասան Նասրալլայի մահից…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը. Էրդողան

Վրաստանի խորհրդարանի ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ խորհրդարանի ընտրությունում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Էրդողանը նշել է, որ ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը և անցել է խաղաղ ու անվտանգ պայմաններում։

Read More
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ Այս մասին տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Read More
Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը երկու երկրի իշխանությունների մակարդակով շփումների մասին է։ «Վրաստանում զարգացումներն անհանգստություն են առաջացնում։ Խորհրդարանի ընտրության ժամանակ միջազգային դիտորդների արձանագրած խախտումները հաստատում են դա»,- հայտարարել է Շվեդիայի համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուզան։ Միաժամանակ Ստոկհոլմը շուրջ 2,5 մլն դոլար է հատկացրել՝ Վրաստանի քաղհասարակությանն աջակցելու…

Read More
ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

Եվրամիության մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մտահոգություն հայտնել Վրաստանում իրավիճակի և խորհրդարանի ընտրության ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ: Նրանք կոչ են արել անաչառ քննություն անցկացնել և հավաստիացրել, որ միշտ կանգնած են լինելու վրաց ժողովրդի կողքին: «Կարևոր է, որ բողոքի ակցիաները և կառավարության արձագանքը դրանց լինի խաղաղ։ Ընտրական խախտումներն անհամատեղելի են…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Վրաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ է արել մտածել, թե ինչ հարաբերություններ են նրանք ցանկանում ունենալ եվրատլանտյան հանրության հետ, և չշարժվել ավտորիտար առաջնորդների ուղիով: «Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել հանձնառությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին՝ հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղարկելով հակաժողովրդավարական օրենքները և շարունակելով ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները»,-…

Read More
Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Օտտավան հայտարարել է Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ կհամակարգեն գործողությունները G7-ի և եվրոպացի մյուս գործընկերների հետ: Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Կանադան բաց է Վրաստանի հետ գործակցության համար՝ պայմանով, որ իշխող կուսակցությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով 4 զինծառայողից բացի նաև մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Նա համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հստակ դատապարտի և վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի նկատմամբ՝ Իրանի դեմ հարձակումների, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում ու Եմենում շարունակվող գործողությունների համար: Պաշտոնյան…

Read More
Ուշադիր հետևում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Ուշադիր հետևում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարության նիստում քննարկվել է Թուրքիայի և տարածաշրջանի օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» տարածաշրջանային գործակցության ձևաչափով հանդիպումը: «Հարթակն արդյունավետ է և հասցեագրում է մեր կարևոր կարիքները: Ձգտում ենք դրան ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել»,- հավելել է նա: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում…

Read More
Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի Քնեսեթը հաստատել է օրենքը, որով արգելվում է Իսրայելի տարածքում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունը։ Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ օրինագիծն ընդունվել է երկրորդ, երրորդ ընթերցումներով և ամբողջապես։ Արգելքի օգտին է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր։ Օրենքը գործակալությանն արգելում է ունենալ ներկայացուցչություններ, ծառայություններ առաջարկել, ուղղակի կամ անուղղակի որևէ գործունեություն ծավալել իսրայելական տարածքում։

Read More
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիան՝ ուղղված ընտրության արդյունքների դեմ, ավարտվել է առանց միջադեպերի։ Ակցիայի կազմակերպիչներն արդեն հայտարարել են հավաքի պաշտոնական մասի ավարտի մասին։ Հնչել է ԵՄ օրհներգը, ինչից հետո մարդիկ սկսել են ցրվել, թեպետ նրանց մի մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի և կից փողոցների տարածքում։ Ռուսթավելիի պողոտան, որտեղ վրացական օրենսդրական մարմինն է…

Read More
Ընտրությանը մասնակցած ընդդիմությունը բոյկոտել է Վրաստանի խորհրդարանը

Ընտրությանը մասնակցած ընդդիմությունը բոյկոտել է Վրաստանի խորհրդարանը

Վրաստանի խորհրդարան մտած ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել օրենսդիր մարմնին։ «Մենք չենք մտածում այս խորհրդարանում աշխատելու մասին»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեն։ Ավելի վաղ ընտրության արդյունքում խորհրդարան անցած երկու ընդդիմադիր կուսակցություն՝ «Միասնություն-Ազգային շարժումը» և «Հանուն փոփոխությունների» դաշինքը հայտարարել էին, որ հրաժարվում են պատգամավորի մանդատներից։ Չորրորդ ընդդիմադիր՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան,…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Ըստ Ռյուտեի՝ Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավվածությունը նշանավորում է հակամարտության «զգալի էսկալացիա» և «վտանգավոր ընդլայնում»: Նրա խոսքով՝ այժմ ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում ՆԱՏՕ-ի անդամների միջև պատասխան միջոցառումների վերաբերյալ, «այդ թվում՝ ուկրաինացի և հարավկորեացի գործընկերների հետ»։ Ուկրաինայի պաշտպանության…

Read More