Նաիմ Ղասեմը կգլխավորի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ փոխարինելով սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Հասան Նասրալլային:
Ղասեմը տարիներ շարունակ եղել է Նասրալլայի տեղակալը և կատարել է նրա պարտականությունները սեպտեմբերի վերջից:
Կազմավորման հայտարարության մեջ ասվում է, որ «Հըզբոլլահի» ղեկավար մարմինը՝ «Շուրայի խորհուրդը» համաձայնել է Շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել գլխավոր քարտուղար:
Հիշեցնենք, որ Հասան Նասրալլայի մահից հետո նրա ենթադրյալ իրավահաջորդը՝ Հաշեմ Սայֆիեդինը, սպանվել էր հոկտեմբերի սկզբին իսրայելական հարձակման ժամանակ: Խմբավորման այլ հրամանատարներ ևս սպանվել են: