Վրաց ժողովուրդը անվիճելի ընտրություն է կատարել. Կոբախիձե

Վրաց ժողովուրդը անվիճելի ընտրություն է կատարել. Կոբախիձե

Վրաց ժողովուրդն անվիճելի ընտրություն է կատարել, այն ընտրել է խաղաղությունը ու ընտրել երկրի զարգացումը, եվրոպական լուսավոր ապագան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հրավիրված ճեպազրույցում:   Նախնական տվյալով՝ 3100 ընտրատեղամասերից (99,646%) ստացված արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում, «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54,09 տոկոսը (1 117 480 ընտրող):  …

Read More
Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, իսկ հրապարակված արդյունքները հակասում են Վրաստանի ընտրությանը, հայտարարել է «Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն ճեպազրույցի ժամանակ: «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով, ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարանում մեծամասնություն է ստանում: «Մենք զայրացած ենք, թե ինչ է համարձակվել գրել ԿԸՀ-ն:…

Read More
Իսրայելական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին չեն դիպել․ Ռաֆայել Գրոսսի

Իսրայելական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին չեն դիպել․ Ռաֆայել Գրոսսի

Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածները չեն առնչվել, հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «ԱԷՄԳ-ի տեսուչներին վտանգ չի սպառնում, վերջիններս շարունակում են իրենց՝ կենսական կարևոր աշխատանքը։ Ես խոհեմության և զսպվածության կոչ եմ անում այն գործողություններում, որոնք կարող են վտանգի տակ դնել միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի անվտանգությունն ու ամբողջականությունը»,- ասել է նա։

Read More
Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կեղծ է անվանել հաղորդագրությունները, թե Իսրայելն Իրանի էներգետիկ օբյեկտներին չի հարվածել ԱՄՆ ճնշման պատճառով։ Գրասենյակից շեշտել են, որ հարվածի թիրախների ընտրությունն արվել է ավելի վաղ՝ ազգային շահերին համապատասխան։ «Հաղորդագրությունը, համաձայն որի՝ Իսրայելն Իրանի նավթագազային օբյեկտների նկատմամբ հարձակման մտադրությունը փոխել է ամերիկյան ճնշման պատճառով, ամբողջությամբ սուտ է։ Իսրայելն ավելի վաղ է…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությանը ընտրատեղամասերի 3018 (97 011%) արդյունքների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի ձայների 54,24 տոկոսը (1 087 801 ձայն): Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները:   Ինչ վերաբերում է ընդդիմադիր 4 միավորմանը, ապա նրանց տվյալները ներկայումս միասին կազմում են 37,33 տոկոս:   Ավելի կոնկրետ՝ «Փոփոխությունների կոալիցիան` Գվարամիա, Մելիա,…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 41,62 տոկոս՝ հայտնել է են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշվում է, որ քվեարկել է ավելի քան 1,4 միլիոն մարդ: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը նույն ժամանակահատվածում կազմել է 36,45 տոկոս։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք ընտրատեղամասերում խախտումներ, ծեծկռտուք և այլ անկարգություններ են արձանագրվել:…

Read More
Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Ռազմական գործողությունների պատճառով Լիբանանում խաթարվել է նաև կրթական գործընթացը: Այդ ամենին անմասն չեն մնացել նաև հայկական կրթօջախները: Տեղում փորձում են հնարավորն անել՝ աշակերտների և ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար: Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչյանի տեսանյութում: 

Read More
ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում և պարբերաբար զեկուցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ չնայած վերջին շաբաթներին բռնության կտրուկ սրմանը:  Առաքելության մամուլի ծառայությունից նշել են՝ Լիբանանից հրթիռակոծությունները, ինչպես նաև Իսրայելի կողմից ինտենսիվ ավիահարվածները և հրետակոծությունները շարունակվում են: «Չնայած Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը լայնածավալ միջոցներ են ձեռնարկել  խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»,- հայտնել են…

Read More