Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին

Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին

Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Ավելին, իշխող կուսակցությունը հրաժարվել է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորհրդարանի արտահերթ նիստում։

«Ցավոք, վերջին օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմության մի մասը փորձում Ուկրաինայի հարցը դարձնել իր ներքաղաքական օրակարգի մաս։ Մենք չպետք է թույլ տանք Ուկրաինայի թեմայի օգտագործումը ներքաղաքական օրակարգում։  Ուկրաինայի հարցը Վրաստանի համար անվտանգության խնդիր է, բայց դա ներքին խնդիր չէ այն իմաստով, որով փորձում են ներկայացնել»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։