Բլինքենն «անպատասխանատու» է որակել Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին

Բլինքենն «անպատասխանատու» է որակել Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անպատասխանատու և ժամանակավրեպ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի օգտագործման հնարավորության մասին:

«Դա միանգամայն անպատասխանատու հայտարարություն է: Կարծում եմ, որ աշխարհում շատերը, այդ թվում՝ Չինաստանը, այդ մասին հստակ խոսել են նախկինում, երբ Պուտինը միջուկային սուրն էր ճոճում»,- ասել է Բլինքենը:

Նա առաջարկել է խոսել զինաթափման և միջուկային զենքի չտարածման անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն արևմտյան երկրներին զգուշացրել էր, որ Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՌԴ տարածքին հարված հասցվի սովորական հրթիռների կիրառմամբ: