ՆԱՏՕ-ն ուղիղ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ, եթե թույլ տա հարվածել երկրին արևմտյան զենքով. Լավրով

ՆԱՏՕ-ն ուղիղ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ, եթե թույլ տա հարվածել երկրին արևմտյան զենքով. Լավրով

Sky News Arabia-ի հետ հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է վերջին շրջանում ակտիվացած քննարկումները, որ Արևմուտքը կարող է թույլ տալ Ուկրաինայի Զինված ուժերին՝ արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին:
 
«Դա կլինի ՆԱՏՕ-ի ուղիղ պատերազմը Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է դիվանագետը: Նրա խոսքով՝ այժմ հակառակորդին պարտության մատնելու այլընտրանք Մոսկվան չի տեսնում:
 
Լավրովը վստահեցրել է՝ միջուկային պատերազմ չեն ցանկանում, միաժամանակ նախազգուշացրել՝ Ռուսաստանն ունի այնպիսի զենքեր, որոնց կիրառումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ:
 
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական ոլորտում գործակցության համար Մոսկվային ուղղված մեղադրանքները, վստահեցրել, թե այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունները չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին: