Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ երկրորդ մահափորձի համար կասկածվող ամերիկացի Ռայան Ռութին մեղադրանք է առաջադրվել:

Լրատվամիջոցների տվյալով՝ մեղադրանքները կապված են զենք պահելու հետ։ Մասնավորապես, նա զենք է պահել դատապարտյալ  եղած ժամանակ, ինչպես նաև զենք է պահել, որի սերիական համարները ջնջվել են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է Դոնալդ Թրամփը, հրաձգություն է տեղի ունեցել։ Նշվում է, որ հրաձգությանը մասնակցել է երկու մարդ, որոնք թիրախավորել են միմյանց: Նախնական տվյալով` թիրախը չի եղել Թրամփը։