ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազի մատակարարումների ընդհատումներիւ մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: 

«Մարտի 8-ին մատակարարումների առաջին խափանումից հետո ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ վերականգնման հարցում, ինչի շնորհիվ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, մարտի 19-ին էլ վերականգնվել է գազի մատակարարումը:

ԵՄ-ն ընդգծել է տուժած բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը՝ հատկապես եղանակային ծանր պայմաններում, և կոչ է արել վերահսկող իշխանություններին՝ աջակցել այդ գործընթացին:

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է այդ և մյուս զարգացումներին տարածաշրջանում և շարունակելու է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործին»,- նշված է փաստաթղթում: