Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ․ Էրդողան

Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ․ Էրդողան

Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Անկարան այդ հարցով օգնություն է խնդրել ՇՀԿ բոլոր մշտական անդամներից:

Կրեմլից արձագանքել են Էրդողանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է՝ Ռուսաստանին հայտնի է ՇՀԿ-ին անդամակցելու՝ Անկարայի մտադրությունը, սակայն կան որոշակի հակասություններ՝ կապված հիմնարար հարցերում Թուրքիայի պարտավորությունների և դիրքորոշումների հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։

Նրա խոսքով՝ կազմակերպությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության համար հստակ ժամկետներ չկան։

Թուրքիան 2012 թվականից ՇՀԿ-ում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։