Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության

Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության

Իսրայելը պատրաստվում է Լիբանանում հերթական ցամաքային գործողությանը, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցչին։

«Իսրայելը պատրաստվում է Լիբանան շատ սահմանափակ ցամաքային ներխուժման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Լիբանանում ռազմական գործողությունների ընդլայնման հարցով խորհրդակցություն է անցկացնում զինվորականների հետ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարար Յոավ Գալանտը ներկայում անցկացնում է օպերատիվ իրավիճակի գնահատում՝ կապված հյուսիսային հարթակում Իսրայելի պաշտպանության բանակի գործունեության ընդլայնման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։