Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Վտանգի տակ են Միրգորոդ, Բիլա Ցերկվա, Չեռնիգով և Սումի քաղաքները, արդեն մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ժիտոմիրում, հայտնել են Ուկրաինայի  ռազմաօդային ուժերը։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը մանևրում են նաև Խարկովի, Չերկասի, Չեռնիգովի և Կիևի շրջաններում։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտնել են նաև գիշերը Մուրմանսկի շրջանի Օլենյա օդանավակայանից երկու Տու-22 ռմբակոծչի թռիչքի մասին։

Վերջին օրերին ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Պոլտավային և Լվովին, ինչի հետևանքով զոհվել է 60 մարդ, ևս 362-ը վիրավորվել է։