Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում Ռուսաստանի ալկոհոլային գործարաններին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում Ռուսաստանի ալկոհոլային գործարաններին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում Ռուսաստանի ալկոհոլային գործարաններին, քանի որ դրանք օգտագործվում են ոչ միայն ալկոհոլի արտադրության, այլ նաև ռազմական կարիքների և պայթուցիկ նյութերի համար վառելիք պատրաստելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն:

Նրա խոսքով՝ վերջերս Ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող չորս ձեռնարկությունների՝ «Բիոխիմ» ձեռնարկությանը, Լուժկովի և Եֆրեմովի սպիրտի գործարաններին, Վորոնեժի մարզում արդյունաբերական ձեռնարկության:

Կովալենկոն ընդգծել է, որ այդ բոլոր օբյեկտները ռազմական են, թեև քողարկվում են որպես քաղաքացիական ձեռնարկություններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ այդ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 18 անօդաչու թռչող սարք է արձակել Ռուսաստանի հինգ շրջանների ուղղությամբ: Գերատեսչությունում նշել են, որ անօդաչուները որսացել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի մարզում, երեքը՝ Բելգորոդում, երկուսը՝ Կուրսկում, մեկական՝ Տուլայի և Օրյոլի մարզերում։