Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է: Սա ճանապարհ է, որը երկուստեք ենք անցնելու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը՝ պատասխանելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցին:
Բետելի խոսքով՝ վիզաների ազատականացումը հնարավորություն կտա դյուրացնել մի երկրից մյուս երկիր գնալը, այն ավելի քիչ ծախսատար կլինի: Բացի դրանից՝ վիզաների ազատականացումը նաև խորհրդանշական բնույթ է կրում, այսինքն՝ դա մեկ քայլ է մի ուղղությամբ, որ ավելի սերտ հարաբերություններ հիմնենք:
«Տնտեսությունը, բիզնեսը կարևոր են, բայց դա շատ կարևոր է մարդկանց համար, որ նրանք իմանան, որ մեկ քայլ ավելի են մոտենում Եվրամիությանը:
Մուտքի արտոնագրերի ազատականացման հարցով մարդկանց, ժողովուրդների ենք մտերմացնում, և դա շատ կարևոր է, և, մասնավորապես, ասելու հայ ժողովրդին՝ բարի գալուստ»,- խոսքը եզրափակեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: