Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սինվարի սպանությունը՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Reuters

Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սինվարի սպանությունը՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Reuters

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը՝ կրկնելով, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ հնարավոր հակամարտության ցանկացած սցենարի՝ հայտնում է Reuters-ը։

Իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում Արաղչին ասել է, որ Իրանը ցանկանում է նվազեցնել լարվածությունը՝ հավելելով, որ պատերազի հավանականությունը տարածաշրջանում պահպանվում է։ «Տարածաշրջանում ոչ ոք, բացի սիոնիստական ​​ռեժիմից, չի ցանկանում այս պատերազմը»,- ասել է նա։

Սինվարը, որը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի մահաբեր հարձակման ճարտարապետը, ինչն էլ սկիզբ դրեց Գազայում պատերազմին, սպանվել է հոկտեմբերի 16-ին՝ մեկ տարվա հետապնդումից հետո, իսրայելական զորքերի հետ փոխհրաձգության ժամանակ:

Իսրայելը և նրա թշնամիները՝ ՀԱՄԱՍ-ը և «Հըզբոլլահը», հոկտեմբերի 18-ին խոստացել են շարունակել մարտերը Գազայում և Լիբանանում: Իրանը նաև հայտարարել է, որ Սինվարի մահը միայն կբարձրացնի «դիմադրության ոգին»: