Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ X-ի էջում նման գրառում է արել ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը։
Նա հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահ»-ի տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև կենդանի վահան իրենց հարձակումների ժամանակ։
«Ձեր անձնական անվտանգության նկատառումներով խնդրում ենք չտեղաշարժվել տրանսպորտային միջոցներով Լիտանի գետի հյուսիսից հարավ ընկած հատվածով»,- գրել է նա։