Իսրայելական հարվածից սպանվել է «Հեզբոլլահ»-ի հրթիռային ուժերի դաշտային հրամանատարը

Իսրայելական հարվածից սպանվել է «Հեզբոլլահ»-ի հրթիռային ուժերի դաշտային հրամանատարը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Դեյր-Կանուն շրջանին, ինչի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ» շարժման հրթիռային ռմբակոծման ստորաբաժանումների դաշտային հրամանատար Հուսեյն Ալի Հուսեյնը։

Ավելի վաղ զինվորականները բացահայտել էին ահաբեկչական ջոկատ, որը գործում էր Լիբանանի հարավում գտնվող Էթ-Թայբե շրջանում՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական կառույցի ներսում։

«Կործանիչները հարված են հասցրել այն կառույցին, որի ներսում գործում էին ահաբեկիչները»,- հայտնում են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից։