Զելենսկին ԱՄՆ է բերել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»

Զելենսկին ԱՄՆ է բերել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր այցը Միացյալ Նահանգներ սկսել է կիրակի երեկոյան՝ Փենսիլվանիայի զինամթերքի գործարան այցով, որտեղ Ուկրաինայի համար արտադրվում են 155 մմ տրամաչափի հրետանային արկեր:

Այսօր Զելենսկին ժամանել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգներ է բերել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի «Հաղթանակի ծրագիրը», և նախագահ Ջո Բայդենն առաջինն այն կտեսնի:

Նախատեսված է նաև Զելենսկու հանդիպումը նախագահի երկու թեկնածուների՝ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Կոնգրեսի ներկայացուցիչների և մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։