Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպական խորհրդի հայտարարությունը կողմնակալ են անվանել

Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպական խորհրդի հայտարարությունը կողմնակալ են անվանել

ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին, միաժամանակ դրական են նշվում Մոլդովան և Ուկրաինան, կողմնակալ է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ Եվրոպական խորհուրդը դրական գնահատականներ է տալիս, երբ այնտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներն ու քաղաքական կուսակցությունները, չկա մեդիաբազմակարծություն, չկա քաղաքական բազմակարծություն, ծաղկում է կոռուպցիան, կան սարսափելի խնդիրներ, ինստիտուտները չափազանց թուլացած են և, այս ամենով հանդերձ, Մոլդովան մնում է ԱՊՀ անդամ, այստեղ գլխավորը օբյեկտիվությունն է, որը հասարակությունը չի տեսնում»,- ասել է Կոբախիձեն։

Եվրոպական խորհուրդն ավելի վաղ ընդունել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, որը վերաբերում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակմանը, իսկ իշխանությունները մեղադրվել են եվրոպական արժեքները ոտնահարելու համար։