ԵՄ-ն սկսել է քննարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումները

ԵՄ-ն սկսել է քննարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումները

Մարտի 7-ին Եվրամիությունը պաշտոնապես սկսեց քննարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումները ԵՄ-ին միանալու վերաբերյալ։

Agence France Presse գործակալությունը, վկայակոչելով ֆրանսիացի դիվանագետներին, հայտնում է, որ ԵՄ երկրների դեսպանները Բրյուսելում խնդրել են Եվրահանձնաժողովին գնահատել հետխորհրդային երեք երկրների դիմումները։

Այս գործընթացը կարող է տարիներ տևել Եվրահանձնաժողովի համար: Բացի այդ, երկրներին կարող են խնդրել բարեփոխումներ իրականացնել՝ պահանջները բավարարելու համար: Բոլոր 27 անդամ երկրները պետք է հաստատեն իրենց դրական դիրքորոշումը միությանը անդամակցելու համար։