ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը վերջերս տարածաշրջանում էր, շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Հարավային կովկասում առաջընթացի ուղղությամբ: «Սակայն որևէ ժամկետ նշել չենք կարող»,- հավելել է պաշտոնյան:
Լրագրողներից մեկը հարց է հնչեցրել հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջիկա հանդիպման մասին:
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսաշարում: