Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է


Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։

Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։

Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։

Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։