Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից

Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից

Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերությունը։ 

Նախնական տվյալով՝ աշխատակիցներին հարվածել է Բաթումի-Թբիլիսի գնացքը։

Ընկերության տեղեկություններով՝ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ուղևորները չեն տուժել:

Նշվում է, որ ընթանում է տեղի ունեցածի մանրամասների ուսումնասիրություն, քննչական միջոցառումներ են իրականացվում։