Ուկրաինան դուրս է բերում զորքերն Ուգլեդարից

Ուկրաինան դուրս է բերում զորքերն Ուգլեդարից

Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են Ուգլեդարից զորքի  դուրսբերումը։ Ռուս զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին Դոնեցկի շրջանի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի գրավման մասին։ Ուգլեդարը, որի համար մարտերը շարունակվում են արդեն երկու տարի, ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Դոնեցկի մարզում: Ռուս զինվորականները բազմիցս փորձել են գրոհել այն և մեծ կորուստներ են կրել։ Ինչպես նշվում է ուկրաինական հրամանատարության…

Read More
Ռաբաթիում Կազբեգի փողոցի վրա գտնվող  կամրջի շինարարությունը կարող է ավարտվել գարնանը

Ռաբաթիում Կազբեգի փողոցի վրա գտնվող կամրջի շինարարությունը կարող է ավարտվել գարնանը

Ախալցխայում՝ Կազբեգի փողոցում, կամրջի կառուցման մրցույթը կարող է ընդունել «Արալի» ՍՊԸ-ն։ Նշված ընկերությունն իրականացրել է նաև խողովակային կամրջի կառուցումը, որը տարբեր պատճառներով մի քանի անգամ երկարացվել է, ապա պայմանագիրը կասեցվել։ Քաղաքապետարանը որպես պայմանագրի կասեցման պատճառ նշում է չնախատեսված աշխատանքը, որը ներառված չի եղել նախագծային փաստաթղթում, ինչի պատճառով, քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով, իրենք դատական ​​գործընթաց են…

Read More
«Խնդրի անտեսումը խնդիր չի լուծում»- ընդդիմությունը քաղաքացիություն ստանալու հարցի շուրջ

«Խնդրի անտեսումը խնդիր չի լուծում»- ընդդիմությունը քաղաքացիություն ստանալու հարցի շուրջ

Դժվարությունների պատճառով Վրաստանի քաղաքացիները, ովքեր լքել են Ջավախքը, կորցրել են իրենց քաղաքացիությունը, սակայն պետությունն այլևս նրանց քաղաքացիություն չի տալիս»,- այսօր ճեպազրույցում ասաց Սամցխե-Ջավախքում «Գախարիան Վրաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչ Սոփիո Խորգուանին։ Այս խնդիրը լուծելու համար Խորգուանին նամակ է հղել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին եւ հանրային պաշտպան Լեւան Իոսելիանիին։ Նրա խոսքով՝ այս քաղաքացիության բացակայության պատճառով էթնիկ փոքրամասնությունները…

Read More
Ռուսաստանից և Ուկրաինայից անօդաչու սարքերի հարձակումները հասել են իրենց գագաթնակետին

Ռուսաստանից և Ուկրաինայից անօդաչու սարքերի հարձակումները հասել են իրենց գագաթնակետին

Forbes-ի տվյալով՝ սեպտեմբերին Ուկրաինան և ՌԴ-ն պատերազմի սկզբից ի վեր առաջնագծից հեռու գտնվող թիրախների ուղղությամբ իրականացրել են ամենաինտենսիվ գրոհները՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ «Սեպտեմբերը պատերազմի առաջին ամիսն էր, երբ փոխադարձ հարձակումները երկու երկրների թիկունքի շրջանների վրա ոչ մի օր չդադարեցին»,- գրել է գործակալությունը՝ վերլուծելով Ուկրաինայի զինված ուժերի և ՌԴ ՊՆ հայտարարությունները։ Դատելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններից՝ սեպտեմբերին ռուսական շրջանների վրա (միջազգայնորեն ճանաչված…

Read More
Հութիները թևավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Հութիները թևավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հութի ապստամբները թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին, չորեքշաբթի ասել է շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին և հավելել, որ հրթիռները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին։ Հութիների խոսնակը նշել է, որ աջակցում է իրանական հարվածին Իսրայելին։ Նա նաև հայտնել է «Իսրայելի դեմ համատեղ ռազմական գործողություններին մասնակցելու իր պատրաստակամությունը»։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է…

Read More
Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում. Աբբաս Արաղչի

Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում. Աբբաս Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ: Արաղչին ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպվածություն է դրսևորել և այժմ օգտվել է օրինական ինքնապաշտպանության իր իրավունքից՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի վրա և բացառապես թիրախավորել է ռազմական օբյեկտները: «Գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականացնի, մեր պատասխանն…

Read More
«Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում. վարչապետը ներկայացրել է արվեստի կլաստերը

«Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում. վարչապետը ներկայացրել է արվեստի կլաստերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է…

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի…

Read More
Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, Թեհրանը բազմաթիվ անգամ կկրկնի գիշերվա գործողությունները. Մոհամմադ Բաղերի

Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, Թեհրանը բազմաթիվ անգամ կկրկնի գիշերվա գործողությունները. Մոհամմադ Բաղերի

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ իր գործողությամբ Իրանն Իսրայելի մի շարք հանցագործությունների վրեժն է լուծում։ Նա նշել է, որ թիրախավորվել է երեք հիմնական ավիաբազա, այդ թվում՝ «Մոսադը՝ որպես ահաբեկչության կենտրոն», Նևաթիմ ավիաբազան, որտեղ F-35-ներն են տեղակայված, Հատսարիմ ավիաբազան, որն օգտագործվել է Հասան Նասրալլահի սպանությունն իրագործելու համար, ինչպես նաև տանկերի, զրահամեքենաների տեղակայման…

Read More
Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Սոնա Ղազարյան

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Սոնա Ղազարյան

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ նստաշրջանը: Այն պատգամավորները, որոնք հերթագրված են, սակայն հնարավորություն չեն ունենում ելույթ ունենալ ժամանակի սղության պատճառով, կարող են իրենց ելույթներն ուղարկել հրապարակման: Նման հնարավորությունից օգտվել է նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում…

Read More
Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակում է մնալ ծանր. Լիզ Քրիստոֆերսեն

Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակում է մնալ ծանր. Լիզ Քրիստոֆերսեն

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Նորվեգիան ներկայացնող պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման հիմնական զեկուցողը նշել է.    «Հունվարի 24-ին մեր Վեհաժողովը որոշում կայացրեց չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ ԵԽԽՎ-ն, ի թիվս այլ հարցերի, մտահոգված էր մոնիտորինգի ընթացակարգում համագործակցության և փետրվարի…

Read More
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կշարունակի աջակցել Իսրայելին

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կշարունակի աջակցել Իսրայելին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իսրայելին՝ Իրանի կողմից «ագրեսիայի ակտի» պայմաններում։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը «որսացել են Իրանից Իսրայել արձակված բազմաթիվ հրթիռներ»։ «Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս ակտը և կոչ ենք անում նրան հրաժարվել հետագա հարձակումներից, այդ թվում՝ վերջիններիս կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների…

Read More
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ X-ի էջում նման գրառում է արել ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը։ Նա հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահ»-ի տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև…

Read More
Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային…

Read More
Իրան-Իսրայել զինված հակամարտություն. ժամանակագրություն

Իրան-Իսրայել զինված հակամարտություն. ժամանակագրություն

Իրանը հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ շուրջ 400 հրթիռ է արձակել։ 1lurer.am-ը ներկայացնում է Իրան-Իսրայել զինված հակամարտության ժամանակագրությունը։   Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը սկսել է հարձակումն Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Ղոդս-ի ուժերի հրամանատարի մահվան։ Իսրայելի բանակը քաղաքացիներին կոչ է արել մնալ ապաստարաններում։   Իսլամական հեղափոխության…

Read More
Մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա. Ալեն Սիմոնյան

Մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա. Ալեն Սիմոնյան

Հակառակն է տեղի ունենում: Երբ մենք որևիցե փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, մենք նախապես նայում ենք՝ արդյոք դա մեր Սահմանադրության հետ որևիցե խնդիր կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ, և հետագայում Սահմանադրական դատարանն իր որոշումն է կայացնում: Որևիցե ձևով կասկածի տակ դնել անաչառությունը՝ տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքեր և օրինակներ կարող…

Read More
Իսրայելը լիբանանյան 100 օբյեկտի հարվածներ է հասցրել

Իսրայելը լիբանանյան 100 օբյեկտի հարվածներ է հասցրել

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող 100 օբյեկտի․ ցամաքային ստորաբաժանումները հարձակումներ են գործել երկրի հարավում։ Իսրայելի բանակից հայտնում են, որ ստորաբաժանումները «Հըզբոլլահ»-ի զինամթերքի տասնյակ միավորներ են գտել։

Read More
Քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության…

Read More
«Պատասխանը ցավոտ է լինելու»․ Իսրայելի արձագանքն Իրանի հարձակմանը

«Պատասխանը ցավոտ է լինելու»․ Իսրայելի արձագանքն Իրանի հարձակմանը

Իսրայելն Իրանին նախազգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման և ուղիղ հարվածներ կհասցնի իրանական միջուկային կամ նավթային օբյեկտներին, գրում է Wall Street Journal-ը։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչն Իրանը կոչել է «ահաբեկիչ-պետություն», որն Իսրայելի վրա հարձակմամբ ցույց տվեց իր «իրական դեմքը»։ Նրա խոսքով՝ հարձակմանը իսրայելական պատասխանը ցավոտ է լինելու։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է․…

Read More
ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր արևելքում իրավիճակի վերաբերյալ․ այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելին ուղղված հրթիռային հարվածների թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել։ Գերատեսչությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար և հայտարարել․ «Անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է լրացուցիչ պաշտպանական…

Read More
Իսրայելը հայտարարել է՝ կընտրի Իրանին պատասխանելու ժամանակը

Իսրայելը հայտարարել է՝ կընտրի Իրանին պատասխանելու ժամանակը

Իսրայելը կորոշի՝ երբ պատասխանել Իրանին և կցուցադրի իր «զարմանալի հարձակողական հնարավորությունները»։ Նման հայտարարություն է արել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի հրամանատարը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսրայելն այս գիշեր հզոր հարվածներ կհասցնի՝ ի պատասխան Իրանի հարձակման։

Read More
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանի հարձակումից հետո օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Թել-Ավիվում, նշված է բանակի տարածած հայտարարության մեջ։ Իրանական հրթիռների առնվազն 80 տոկոսը Իսրայելին ուղղված հարվածների առաջին ալիքի ընթացքում խոցել է թիրախները, հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոն քաղաքի մոտակա գազային հարթակներին

Read More