Ախալցխայում՝ Կազբեգի փողոցում, կամրջի կառուցման մրցույթը կարող է ընդունել «Արալի» ՍՊԸ-ն։
Նշված ընկերությունն իրականացրել է նաև խողովակային կամրջի կառուցումը, որը տարբեր պատճառներով մի քանի անգամ երկարացվել է, ապա պայմանագիրը կասեցվել։
Քաղաքապետարանը որպես պայմանագրի կասեցման պատճառ նշում է չնախատեսված աշխատանքը, որը ներառված չի եղել նախագծային փաստաթղթում, ինչի պատճառով, քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով, իրենք դատական գործընթաց են սկսել նախագծի ընկերության դեմ։
Մասնավորապես, քաղաքապետն ասում է, որ խողովակային կամրջի շինարարության սկզբում գետնի տակ հայտնաբերվել է ևս մեկ կամուրջ, ինչի պատճառով դադարեցվել են աշխատանքները, պայմանագիրը խզվել և նոր մրցույթ է հայտարարվել։
Քաղաքապետի խոսքով՝ կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել գարնանը։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մրցույթին մասնակցել է երկու հայտատու, որոնցից մեկը «Սմարթս Սոլյուշնս» ՍՊԸ-ն էր։
Ինչպես կարդում ենք Պետական գնումների կայքում, ընկերությունը որակազրկվել է։ Ո՞րն էր որակազրկման պատճառը։ – Հարց ուղղեցինք ընկերության գործադիր տնօրեն Գուրամ Կեկուային։
Ինչպես նա պարզաբանել է մեր խմբագիրներին, ինքը միտումնավոր չէ ուղարկել տեխնիկական փաստաթղթերն ամբողջությամբ, քանի որ մեջբերում. «Տարածքը զննելուց հետո օբյեկտը նրան դուր չի եկել»։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ «Արալի» ՍՊԸ-ն կամուրջը կարող է կառուցել ավելի քան 1 մլն 200 հազար լարիով։