Սեուլի դատարանը նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալության օրդեր է տվել

Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալության օրդեր է տվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու դեպքով քրեական հետաքննության շրջանակում: Նաև նախագահական նստավայրում խուզարկություն կանցկացվի՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:   Ավելի վաղ Հակակոռուպցիոն դեպարտամենտը դիմել էր դատարան՝ նշելով, որ Յուն Սոկ Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ անտեսելով համապատասխան ծանուցումները:   Նախագահի փաստաբաններն ապօրինի և…

Read More

Շոլցն անդրադարձել է ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը

Գերմանիայի կանցլերն անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանմանը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:   Օլաֆ Շոլցը X-ի միկրոբլոգում գրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն աստիճանաբար ավելի շատ անմեղ մարդկանց վրա է ազդում՝ նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս:   «Այդ մասին է վկայում Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, այն պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ…

Read More

Ռուսաստանի տարածքում այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության տարածքում ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք։   Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի, Ռոստովի, Կուրսկի, Կալուգայի շրջանները, Կրասնոդարի երկրամասը, ինչպես նաև Ղրիմը: Հայտնի է, որ Սմոլենսկի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան։   Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Կիևում…

Read More

Լավրովը Սիրիայում տեղի ունեցած զարգացումների համար մեղադրել է ԱՄՆ-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում Սիրիայում տեղի ունեցած զարգացումները բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ երկրում սոցիալական խնդիրները հաղթահարելու անկարողությամբ և դրանում մեղադրել ԱՄՆ-ին: «Արդեն հիմա կարելի է ասել, որ իրավիճակի վատթարացման պատճառներից մեկը նախկին ղեկավարության անկարողությունն է՝ բավարարելու բնակչության հիմնական կարիքները ձգձգված քաղաքացիական հակամարտության պայմաններում: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մասնակցությամբ միջազգային…

Read More

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել` 150-ը 150-ի դիմաց բանաձևով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 150-ը 150-ի դիմաց բանաձևով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողները փոխանակումից հետո գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Այնուհետև նրանք կտեղափոխվեն ՌԴ: 

Read More

ՌԴ-ում ապօրինի միգրանտները պետք է լքեն երկիրը կամ կամ մինչև ապրիլի 30-ը կարգավորեն իրենց իրավական վիճակը

Ռուսաստանում անօրինական գտնվող միգրանտներն ու քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են ինքնուրույն լքել երկիրը կամ 2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կարգավորել իրենց իրավական վիճակը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 8-ին ընդունված «Անօրինական միգրանտների արտաքսման մասին օրենքի» իրագործման նպատակով, որի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում սահմանվում է…

Read More

Կիևը Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել ՌԴ ակտիվների հաշվին ԱՄՆ-ից վարկ ստանալու մասին

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ից 15 մլրդ դոլարի վարկի մասին, որը պետք է ապահովվի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացած եկամուտներով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը և Համաշխարհային բանկը: Դրանք կլինեն PEACE in Ukraine նախագծի շրջանակում հատկացվող միջոցները և G7-ի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի 20…

Read More

Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ նախագահ Քարթերի մահվան լուրից և իմ ամենաանկեղծ ցավակցությունն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Նախագահ Քարթերը, որը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, որը նշանակալի ներդրում է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության…

Read More

Վրաստանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից. Կոբախիձե

Մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումն է, որի համար Թբիլիսին կանի ամեն ինչ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպանների համաժողովին ունեցած ելույթում: «Մեր նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից, վերականգնել ռազմավարական գործընկերությունը: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական գործընկերության կոնկրետ ուղեցույց, որը կարտացոլի կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Մեր կողմից կա միանշանակ…

Read More

Այսօր ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինայի համար օգնության մեծ փաթեթի մասին. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այսօր ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինայի համար օգնության մեծ փաթեթի մասին: «Ես գիտեմ, որ Ուկրաինային աջակցելու համար կարևոր որոշում է պատրաստվում. մենք սպասում ենք պաշտոնական հայտարարությանը արդեն երկուշաբթի: Դա աջակցության զգալի փաթեթ է մեր զինվորների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Նա նշել է, որ որքան շատ լինեն մատակարարումները գործընկերներից, այնքան ավելի շատ…

Read More

Ադրբեջանական ավիաընկերությունները կկասեցնեն թռիչքները դեպի Ռուսաստանի տասը քաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով կասեցնել թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք՝ հիմք ընդունելով անվտանգության նկատառումները: «Մենք նաև կասեցրել ենք ռուսական ավիաընկերությունների թռիչքները ՌԴ-ի 3 քաղաքից դեպի Ադրբեջան: Այսպիսով, մեր օդային հաղորդակցությունը 10 քաղաքի հետ ներկայումս կասեցվել է, և ես էլի եմ ասում՝ առաջին պլանում անվտանգության խնդիրներն են»,-…

Read More

Հայտնաբերվել են Հարավային Կորեայում ավիավթարում զոհված բոլոր 179 ուղևորների մարմինները

Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են Jeju Air-ի ինքնաթիռում բոլոր գտնվողների մահը, բացառությամբ երկու ողջ մնացածի։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամի, որոնք գտնվել են պոչի հատվածում: Ինքնաթիռում եղել է 181 մարդ։ 

Read More

Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է գիշերել նախագահական պալատում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Կավելաշվիլու երդման արարողությանն ընդառաջ գիշերելու է նախագահական պալատում։ «Ողջունում եմ ձեզ «Օրբելիանի» պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերն այստեղ կանցկացնեմ։ Վաղը՝ 10։00-ին, սպասում եմ ձեզ «Օրբելիանի» պալատի մոտ, հենց այստեղից կպատմեմ՝ ինչպիսին կլինի վաղվա օրը»,- ասել է նա։

Read More

Սլովակիան կարող է դադարեցնել Կիևին էլեկտրաէներգիայի մատակարարումը. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո, երբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցվի, Բրատիսլավան էլ պատասխան միջոցներ կձեռնարկի Կիևի դեմ: Նրա խոսքով՝ Սլովակիան կարող է դադարեցնել Կիևին էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի կարիքն ունի Ուկրաինան, քանի որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքը ենթարկվում է Ռուսաստանի կողմից հարձակումների: Սլովակիան էներգամատակարարման ոլորտում Ուկրաինայի գլխավոր գործընկերներից…

Read More

«Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա

«Գազպրոմը» հունվարի 1-ից դադարեցնում է գազի մատակարարումը «Մոլդովագազ» ընկերությանը՝ կապված մոլդովական կողմի՝ գազի մատակարարումների դիմաց պարտքը կարգավորելուց հրաժարվելու հետ: Ռուսական կողմից հայտնել են՝ Քիշնև ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ «Մոլդովագազը» պարբերաբար չի կատարում գործող պայմանագրով իր վճարային պարտավորությունները, ինչը փաստաթղթի պայմանների խախտում է: Նշվում է, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» այլ…

Read More

Հակամարտության հարցում չեզոք երկրները կարող են բանակցությունների հարթակ դառնալ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում ունեցող երկրները կարող են բանակցությունների հարթակ դառնալ, նման պետությունները բավական շատ են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Սլովակիայի վարչապետի հայտարարությանը։ «Դա միակ առաջարկը չէ։ Իհարկե, խոսքը կարող է լինել այն երկրների մասին, որոնք չեզոք դիրք են զբաղեցնում և համարժեք երկխոսության մեջ են ինչպես Կիևի,…

Read More

Ադրբեջանը փոփոխություններ կկատարի ՌԴ քաղաքացիների համար ժամանակավոր կացության կանոններում. Հաջիզադե

Ադրբեջանը մտադիր է փոփոխություններ կատարել Ռուսաստանի քաղաքացիների համար ժամանակավոր կացության կանոններում՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: Նա հստակեցրել է, որ խոսքը, մասնավորապես, երկրում գտնվելու ժամկետների մասին է: Գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանն ավելի վաղ կրճատել է օտարերկրյա քաղաքացիների կացության ժամկետները։ «Ադրբեջանը, ինչպես և արտաքին քաղաքականության ցանկացած հարցում, ելնելու է…

Read More

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է դեպի Ադրբեջան չվերթները

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է Միներալնիե Վոդիի և Սոչիի օդանավակայաններից դեպի Ադրբեջան չվերթները: Այդ մասին հայտնել է Интерфакс-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պատճառը Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների թույլտվության հետկանչումն է: Ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություն դադարեցրել էր չվերթները դեպի Ռուսաստան՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի…

Read More

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնություն…

Read More

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից. Սպիտակ տուն

Կան տվյալեր, որ ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին: Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ղազախստանին օգնություն է առաջարկել Ակտաու քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքները հետաքննելու հարցում:…

Read More

ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ

Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ: ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության պարզաբանման համաձայն՝ Իվանիշվիլու բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ամերիկյան անձանց սեփականության կամ վերահսկողության տակ, կսառեցվեն: Պատժամիջոցների ակտում չի նշվում, թե Իվանիշվիլու որ գործողություններն են հիմք հանդիսացել պատժամիջոցների…

Read More

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ին սուգ են հայտարարել

«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ին սուգ են հայտարարել: «Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Հանրապետության Ակտաու քաղաքի շրջանում Բաքու-Գրոզնի չվերթով ընթացող Embraer 190 ինքնաթիռի ավիաաղետի կապակցությամբ, վշտակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին, որոշում եմ Չեչնիայի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին սուգ հայտարարել»,- ասված է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ստորագրած փաստաթղթում: Վաղը Չեչնիայում կիջեցնեն դրոշները և…

Read More

Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը և արտահերթ ընտրությունները նշանակել փետրվարի 23-ին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություն նշանակել հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ Նա համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրության անցկացումը բխում է Գերմանիայի շահերից: Բունդեսթագը կշարունակի իր աշխատանքը մինչև խորհրդարանի նոր կազմի առաջին նիստը։ Դաշնային կառավարությունը ևս կշարունակի կատարել իր պարտավորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: Խորհրդարանը ցրելու առաջարկը պետության ղեկավարին է ուղարկել…

Read More

Ավիաաղետի ժամանակ Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքները ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանն էին ենթարկվում. Ռոսավիացիա

«Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարություն է տարածել Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին: Նա նշել է, որ ռուսական կողմն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին դեպքի հետաքննության հարցում համագործակցության լիակատար պատրաստակամության մասին: «Գրոզնիի օդանավակայանի տարածքում ավիաաղետի ժամանակ իրավիճակը շատ բարդ էր։ Ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքներում…

Read More

Նախագահի երդմնակալությունից հետո իրավիճակի սրում չեմ սպասում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի սպասում իրավիճակի սրում դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։ Նա բացառել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի լքի նախագահական նստավայրը, քանի որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-15 տարվա ազատազրկմամբ։ Կոբախիձեն նշել է, որ իշխանության պարտքն է նախազգուշացնել Զուրաբիշվիլուն այդ մասին՝ խուսափելու նրան հարկադրաբար նստավայրից դուրս…

Read More

Հարավային Կորեայում անվստահություն են հայտնել նախագահի պաշտոնակատարին

Հարավային Կորեայի խորհրդարանը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելու օգտին: Yonhap գործակալությունը տեղեկացնում է, որ իմփիչմենթին «կողմ» են քվեարկել 300 տեղանոց խորհրդարանի բոլոր 192 պատգամավորները, որոնք մասնակցել են ընթացակարգին: Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, որ իմփիչմենթ է կիրառվել նախագահի պաշտոնակատարի դեմ։ Հան Դոկ Սուն հայտարարել է, որ…

Read More