
Դեկտեմբերի 2023


Տարեվերջյան հաշվետու միջոցառում Lineup կենտրոնում
Դեկտեմբերի 30-ին Ախալքալաքի Lineup կենտրոնի սաները ունեցան տարեվերջյան հաշվետու միջոցառում, որի ընթացքում ծնողներին ներկայացրին իրենց սովորածից փոքրիկ դրվագներ։ Նախատոնական միջոցառմանը ներկա գտնվեցին Your day ընկերության Ձմեռ պապը, Ձյունանուշն ու սպիտակ հսկա արջը, բոլոր սաներն ստացան նվերներ։

Նարեկ Մկրտչյանը պարգևատրել է Փարաքար համայնքի ղեկավարին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին և տեղակալներին ու պարգևատրել «Կեչառիս» հուշադրամով՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Իր և Կառավարության Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անունից նախարարը շնորհակալություն է հայտնել Փարաքար համայնքի ողջ…

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից խոստացել են պատասխանել Բելգորոդի գնդակոծությանը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծությանը: «Այս հանցագործությունը կատարած Կիևի ռեժիմը փորձում է ուշադրությունը շեղել ռազմաճակատում կրած պարտություններից, ինչպես նաև հրահրել մեզ նման գործողությունների։ Ընդգծում ենք, որ Ռուսաստանի զինված ուժերն աշխատում է միայն ռազմական օբյեկտների և դրանց հետ անմիջականորեն կապված ենթակառուցվածքների ուղղությամբ»,- նշել են նախարարությունում, հավելել՝ «այս հանցագործությունն անպատիժ չի…

Դեկտեմբերի 29-ի հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել 39-ի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 29-ին երկրի գրեթե ամբողջ տարածքի զանգվածային հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել 39-ի, վիրավորներինը՝ 159-ի: Երկրի բնակելի տարածքների ուղղությամբ 150-ից ավելի հրթիռ է արձակվել: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տուժել են շուրջ 120 քաղաքներ և գյուղեր, քաղաքացիական հարյուրավոր օբյեկտներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում…

«Քաղաքական Խաչմերուկ» — 2023 Սկիզբ առած եւ 2024-ին հնարավոր բռնկելիք պատերազմները․ Է․Այվազյան 30.12.2023 news «Քաղաքական Խաչմերուկ», «Քաղաքական Խաչմերուկ», Վերլուծական, Քաղաքական
«Քաղաքական Խաչմերուկ»- 2023 Սկիզբ առած եւ 2024-ին հնարավոր բռնկելիք պատերազմները։ Հաղորդման շրջանակներում ամփոփվում է 2023 թվականը եւ ուշադրություն է դարձվում արդեն բռնկած հակամարտությունների, պատերազմական օջախների եւ դրանց հնարավոր ծավալման աշխարհագրության վրա։ Հաղորդման մեջ խոսվում է Իսրայելա-պաղեստինական հակամարտությունից մինչեւ Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան ու Իրան եւ Իրանից մինչեւ Վենեսուելա, Գայանա, Հյուսիսային եւ Հարավային Կորեա, մինչեւ Չինաստան…

Ուկրաինայի ԶՈՒ-ն նոր հարվածներ է հասցրել Բելգորոդին. զոհվել են երեխաներ
Ուկրաինայի զինված ուժերը նոր հարվածներ է հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով երկու երեխա է զոհվել, ավելի քան երեսունը վիրավորվել են: Այդ մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Լրատվամիջոցների տվյալով՝ Բելգորոդում հնչել է հրթիռային հարվածի վտանգի նոր ազդանշան։ Քաղաքացիները մտել են թաքստոց։ Քաղաքի կենտրոնը փակ է։ Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ է…

Աստարայում Իրանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային անցակետ է բացվել
Աստարայում Իրանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային անցակետ է բացվել՝ հայտնում են լրատվամիջոցները: IRNA գործակալության տվյալով՝ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Աստարա գետի վրա կառուցված նոր կամուրջը։ Կամրջի կառուցումն Իրանն ու Ադրբեջանը սկսել էին 2022 թ. հունվարին։

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը. Սամխարաձե
Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: «Այժմ աշխատանք է տարվում մնացած 30 %-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։…

Պուտինը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին և վարչապետ Փաշինյանին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: ՌԴ նախագահը շնորհավորել է նաև այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներին:

Համաձայնեցվել է ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը. Սամխարիձե
Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: «Այժմ աշխատանք է տարվում մնացած 30 %-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։…

Պատմականորեն Ռուսաստանը կովկասյան պետություններից մեկն է և Ադրբեջանի ու Հայաստանի դաշնակիցը. Գալուզին 30.12.2023 . Տարածաշրջան
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթվի և վայրի որոշումն այդ պետությունների իրավասությունն է՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում: «Միևնույն ժամանակ, իհարկե, մենք չենք կարող անտարբեր նայել Հարավային Կովկասում տեղի ունեցողին։ Պատմականորեն Ռուսաստանը կովկասյան պետություններից մեկն է և տարածաշրջանի ու աշխարհի միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ է…

Բաքվի և Երևանի միջև ապագա խաղաղության պայմանագրի պահպանման համար կողմերը կարող են հենվել «3+3» հարթակի վրա. Գալուզին
Ռուսաստանը ջանքեր է գործադրել և շարունակում է գործադրել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակման գործում Ադրբեջանին և Հայաստանին աջակցելու համար՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ պայմանագիրը կոչված է լինելու անփոխարինելի ներդրում ունենալ երկու հարևան պետությունների հաշտեցման, Հարավային Կովկասում երկարաժամկետ հեռանկարում խաղաղության և անվտանգության վերականգնման գործում։ «Հաշտեցումը նախատեսում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների…

ԱՄՆ-ը Հարավային Կովկասն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ. Գալուզին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասին: Նա հերթական անգամ մեղադրել է Վաշինգտոնին՝ տարածաշրջանը որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ օգտագործելու համար: Նա պնդել է, թե ամերիկյան կողմն այդ մտադրությունը նույնիսկ չի էլ թաքցնում: «Դա արմատապես հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին»,- կարծիք է հայտնել Գալուզինը։ Ավելի վաղ ՌԴ…

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: «Հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,- մանրամասնել է պաշտոնյան: Ադրբեջանի նախագահի օգնականը վստահեցրել է՝ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման…

Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն ադրբեջանական կողմը գնահատում է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն, որը նպաստում է երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Հաջիևը բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի…

Այս տարին լի էր դժվարություններով, բայց այն նաև ի ցույց դրեց հայ ժողովրդի անհավատալի վճռականությունը և տոկունությունը. Ջոն Ալելո 30.12.2023 . Արցախ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով, որում նա անդրադառնում է նաև 2023 թվականի մարտահրավերներին։ «Այս տարին լի էր դժվարություններով, բայց այն նաև ի ցույց դրեց հայ ժողովրդի անհավատալի վճռականությունը, նվիրվածությունը և տոկունությունը: Եկե՛ք լավատեսությամբ դիմավորենք գալիք տարին և շարունակենք աշխատել՝ ձեռք ձեռքի տված,…

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի շրջաններում: «Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,- հայտնել են գերատեսչությունից: Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն…

Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը դարձել է առաջին կինը, որի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Ֆրանսիական L՛Oreal կոսմետիկ կայսրության հիմնադրի թոռնուհին՝ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը, դարձել է աշխարհում առաջին կինը, որի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg-ը։ Բետանկուր-Մայերսը միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 12-րդ տեղը, տարեսկզբից նրա կարողությունն աճել է 28,6 միլիարդ դոլարով։ Նրա կարողության զգալի մասը կապված է L՛Oreal-ի՝ կոսմետիկայի աշխարհի խոշորագույն ընկերությունում նրա մասնաբաժնի հետ:…

Հնդկաստանը մտադիր Է 50 արբանյակ արձակել տիեզերք՝ Երկրի մակերևույթին հետևելու համար
Հնդկաստանը մտադիր է առաջիկա հինգ տարում՝ մինչև 2028 թվականը, 50 արբանյակ արձակել տիեզերք, Երկրի մակերևույթը դիտարկելու համար: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ղեկավար Շրիդհարա Սոմանաթը։ Տիեզերական արբանյակների խմբի ավելացման շնորհիվ Հնդկաստանը հսկայական ներուժ կստանա։ «Մենք կկարողանանք հսկել ինչպես Հնդկաստանի տարածքը, այնպես էլ հարևան շրջանները»,- ասել է Սոմանաթը և հավելել. «Մեծ մասշտաբով…

2024-ին Փհենյանը կշարունակի զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել նախապատրաստվել հնարավոր պատերազմին: Աշխատավորական կուսակցության կենտկոմի 9-րդ լիագումար նիստում նա հրամայել է բանակին, ռազմական արդյունաբերությանն ու միջուկային զենքի ոլորտին ակտիվացնել պատերազմի նախապատրաստմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի, իր ձևակարպմամբ, աննախադեպ հրահրիչ գործողությունների պատճառով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ գալիք տարում կշարունակի ակտիվ զարգացնել իր միջուկային և հրթիռային…

Արգենտինայի նախագահը մերժել է BRICS-ին միանալու հրավերը
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը մերժել է BRICS-ի անդամ դառնալու հրավերը, հաղորդում է Infobae պորտալը։ «Խավիեր Միլեյը մի քանի օր առաջ պաշտոնական նամակներ է ուղարկել Սի Ծինփինին և Վլադիմիր Պուտինին, որտեղ նա հայտարարել է Արգենտինայի՝ BRICS-ի բազմակողմ ֆորումից դուրս գալու մասին»,- ասվում է հրատարակության մեջ։ Որոշման մասին պետության ղեկավարը տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա…

Ղազախստանը «Թալիբան» շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
Ղազախստանը հանել է «Թալիբան» շարժումն արգելված կազմակերպությունների ցուցակից, հայտարարել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։ «Ղազախստանը պարբերաբար ստուգում է հանրապետությունում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ազգային ցուցակը՝ այն թարմացնելու նպատակով։ Այս գործընթացի շրջանակում որոշում է ընդունվել հետևել ՄԱԿ-ի պրակտիկային և «Թալիբան» շարժումը հանել ցուցակից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, որոնք պարտադիր են կատարման…

Ուկրաինայի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Գիշերը Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Հանրապետության զինված ուժերի նախնական տվյալով՝ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի դեմ օգտագործել է ընդհանուր առմամբ 158 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է խոցել 27 անօդաչու թռչող սարք և 87 թևավոր հրթիռ։ Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ, վիրավորվել 75-ը: Տուժել է Ուկրաինայի մի…

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար 29.12.2023 . Տարածաշրջան
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իսրայելը պաշտոնապես սպառնում է վերացնել «Հեզբոլլահի» ղեկավարին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը չորեքշաբթի օտարերկրյա դեսպանների հետ հյուսիսային սահման կատարած շրջայցի ժամանակ ասել է, որ Իսրայելի հաջորդ թիրախը կարող է լինել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան, գրում է The Times of Israel-ը։ «Հասան Նասրալլան պետք է արագ հասկանա, որ Իսրայելի հաջորդ թիրախը ինքն է և Լիբանանը: Մենք գործելու ենք այնպես, որ…

Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կանցկացնի առանց Մերձդնեստրի. Սանդու
Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա առանց Մերձդնեստրի, ասել է նախագահ Մայա Սանդուն։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ընտրատեղամասեր բացելն անհնար է, քանի որ երկրի իշխանությունները տարածքը չեն վերահսկում: Նախագահն ընդգծել է, որ Դնեստրի ձախ ափի բնակիչները կարող են քվեարկել աջ ափին գտնվող ընտրատեղամասերում։ Մոլդովայի խորհրդարանը թույլ է տվել ընտրությունների օրը հանրապետական հանրաքվեներ անցկացնել, հաղորդում է…

2024 թ. ակնկալում ենք ավելի ամուր Հայաստան-ԱՄՆ համագործակցություն. Մակունց
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է պետքարտուղար Բլինքենի և նրա տիկին Էվան Ռայանի կազմակերպած հանդիպմանը: «Հրաշալի էր ներկա գտնվել առաքելության ղեկավարների ջերմ տոնական ընդունելությանը, որը կազմակերպել էին պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու տիկին Ռայանը: 2024 թ. ակնկալում ենք ավելի ամուր Հայաստան-ԱՄՆ համագործակցություն»,-գրել է դեսպան Մակունցը X-ի իր էջում:

Այսօր աշխարհում ամենահին հայկական տարածքներում դարձյալ էթնիկ զտում է իրականացվում. Ռոբերտ Քենեդի
ԱՄՆ նախագահի անկուսակցական թեկնածու Ռոբերտ Քենեդին հանդես է եկել տեսաուղերձով, որում խոստացել է օգտագործել ամերիկյան լծակները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին վերադարձնելու և ինքնորոշմանը նպաստելու համար: «Ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց ժամանակակից դարաշրջանի առաջին ցեղասպանությունը, սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Այդ էթնիկ զտումը վերացրել հայերին Անատոլիայում: Այսօր աշխարհում ամենահին հայկական տարածքներում…

ԱՄՆ-ում արդեն երկրորդ նահանգն է արգելել Թրամփին առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում. BBC
Մեյնը դարձել է ԱՄՆ երկրորդ նահանգը Կոլորադոյից հետո, որը պաշտոնապես արգելել է Դոնալդ Թրամփի անունը ներառել նախագահական քվեաթերթիկում: Մեյնի պետքարտուղար Շաննա Բելոուսը, ինչպես Կոլորադոյի Գերագույն դատարանը, Թրամփի դեմ իր որոշումը հիմնավորել է Սահմանադրության 14-րդ ուղղումով, որն արգելում է խռովարարներին առաջադրվել պաշտոններում: Դեմոկրատական կուսակցության անդամ Շաննա Բելոուսը, ինչպես Թրամփի շատ հակառակորդներ, կարծում է, որ նա փորձել…