Իսրայելի իշխանությունը ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարին թույլ չի տվել մտնել իր երկիր և Պաղեստին

Իսրայելը մինչ օրս չի թույլատրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին մուտք գործել երկիր, Գազա և Արևմտյան ափ, ինչը նախատեսված էր Մերձավոր Արևելք կատարած նրա հնգօրյա այցի ընթացքում։   «Նման այցը շատ կարևոր է այս հակամարտության ընթացքում հնչած բազմաթիվ մեղադրանքների անկախ ստուգման համար: Դա կօգներ պայքարել ապատեղեկատվության դեմ»,- Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի…

Read More

Ծուղրութ գյուղում նախատեսվում է նոր դպրոց կառուցել 250 աշակերտի համար

Ախալցխայի  քաղաքապետարանը մարզերում իրականացվող ծրագրերի հիմնադրամի շրջանակներում ներկայացրել է ֆինանսավորման 23 նախագիծ։ Դրանց թվում է, այսպես կոչված, թիվ 4 «Ջակելի» մանկապարտեզը, շինարարության արժեքը կազմում է ավելի քան 1,600,000 լարի։ Մանկապարտեզի ապամոնտաժման վրա քաղաքապետարանը ծախսել է մինչև 40 հազար լարի։ Ծուղրութ գյուղում հանրային դպրոցում ուսումնական գործընթացը 2022 թվականի սկզբին ընդհատվել էր վթարային դպրոցի շենքի պատճառով, աշակերտները…

Read More

Երեք երկրի ղեկավար հրաժարվել է Լուկաշենկոյի հետ լուսանկարվել Դուբայի համաժողովում

Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են լուսանկարվել իրենց բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Դուբայում կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի COP28 համաժողովի ժամանակ, հայտնել է Լիտվայի առաջնորդ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ծառայությունը: «Սա ընտանեկան լուսանկար է։ Լուկաշենկոն կապ չունի այն ընտանիքի հետ, որին մենք ցանկանում ենք պատկանել»,- ասել է Լիտվայի նախագահը Delfi գործակալությանը։ Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահի…

Read More

Հրադադարը կարող է շարունակվել, եթե ՀԱՄԱՍ-ն ավելի շատ պատանդների ազատ արձակի. The Washington Post

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գործողություններին ի պատասխան վերսկսել է լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 60-ի: ՑԱՀԱԼ-ը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է հրադադարը խախտելու և պատանդներին ազատ արձակելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար: Իսրայելական կողմի տվյալով՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ գերիների…

Read More

Իրանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել COP-28-ին՝ Իսրայելի ներկայության պատճառով. ԶԼՄ-ներ

Իրանի պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորությամբ, Իսրայելի մասնակցության պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Տեղեկության համաձայն՝ հինգշաբթի երեկոյան պատվիրակությունը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու համաժողովին և ծրագրել է այցի շրջանակներում Պաղեստինի հարցը քննարկել մասնակից…

Read More

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 254-ի

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը դեկտեմբերի 1-ին հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որը պարունակում է 254 մարդու անուն: Վերջին երկու ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվն ավելացել է ևս 17-ով։ Ցուցակը համալրել են ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչ, այդ թվում՝ Abzas Media ինտերնետային հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին, նրա տեղակալ Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն, խմբագրության աշխատակից Նարգիզ Աբսալամովան,…

Read More

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին: ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական…

Read More

Պուտինը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի օտարերկրյա ներդրողներին զրկել է բաժնեմասից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝  «Պուլկովոն» կառավարող «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասների» կանոնադրական կապիտալում կիպրական ընկերության բաժնետոմսերի 100%-ն անցնում է Холдинг ВВСС-ի կառավարմանը: Հրամանագրում ասվում է, որ դա անհրաժեշտ է՝ «կապված Ռուսաստանի ազգային շահերի և տնտեսական անվտանգության սպառնալիքի հետ, որն առաջացել է որոշ օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների խախտման հետևանքով»: Այսպիսով, օտարերկրացիները…

Read More

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Բաքուն հավատացած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղություն հնարավոր կլինի հասնել երկխոսության և հարևանների…

Read More

Իսրայելական հետախուզությունը նպատակ ունի վերացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդներին ամբողջ աշխարհում. Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն առաջիկա ժամերին կփորձեն հարձակվել Գազայի հատվածում տեղակայված իսրայելական ուժերի վրա, ինչպես նաև զանգվածային հրթիռակոծության ենթարկել Իսրայելի տարածքը, հաղորդում է իսրայելական բանակի «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները: Wall Street Journal-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ…

Read More

ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Երուսաղեմի հարձակման պատասխանատվությունը

ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Երուսաղեմում մարդաշատ ավտոբուսի կանգառի վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 16-ը, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Պաղեստինյան խմբավորումը հայտնել է, որ զինված անձինք եղել են իր ռազմականացված թևի՝ «Ալ-Քասամ բրիգադների» անդամներ: Զինյալները նաև կոչ են արել «ուժեղացնել դիմադրությունը» Իսրայելին՝ չհստակեցնելով, դա վերաբերում է գրավյալ Արևմտյան ափի՞ն, թե՞ Գազայի…

Read More

Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվել են

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարը և կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Նոյեմբերի 24-ին ուժի մեջ է մտել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մասին համաձայնագիրը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարն ավարտից հետո երկարաձգվել է:…

Read More

Զելենսկին այցելել է առաջնագիծ

Ռուսական և ուկրաինան ուժերը հայտնում են մարտի դաշտում փոխադարձ հարվածների և էական կորուստներ պատճառելու մասին: ՌԴ ՊՆ տվյալով՝ ռուսական կողմը հետ է մղել ուկրաինական գրոհները Կուպյանսկի և Զապորոժիեի ուղղությամբ, վերականգնել Դոնեցկի գյուղերից մեկի նկատմամբ վերահսկողությունը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ վերջին ժամերին առաջնագծում 70-ից ավելի բախում է գրանցվել: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, հրթիռային…

Read More