Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանում նախագահի արտահերթ նախագահական ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ևս 8 թեկնածու, հայտնել է այդ երկրի ԿԸՀ-ն։ Հանձնաժողովի քարտուղար Արիֆա Մուրադովան նշել է, որ բոլոր առաջադրումները հաստատվել են: Նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվը հասել է 15-ի: Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ընտրությունները՝ պնդելով,…

Read More

Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն հաստատել է 15 թեկնածուի առաջադրումը

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրությունում ևս 8 թեկնածուի առաջադրումը: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արիֆա Մուխտարովան։ Այսպիսով՝ թեկնածուների թիվը, որոնց առաջադրումը հաստատել է Ադրբեջանի ԿԸՀ-ն, հասել է 15-ի։

Read More

Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնականացնել խաղաղ բանակցությունները. Պեսկով

Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը: Այդ մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «վտանգավոր չէ՞ մի տեղում հավաքել հակամարտող կողմերին»: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր չեն և արձանագրում են խաղաղ բանակցությունները վերջնականացնելու և խաղաղության պայմանագրի հասնելու պատրաստակամությունը:

Read More

Մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին,…

Read More

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի հայտագիր են հանձնել: Գերատեսչությունից հայտնել են, որ Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների գործողությունների վերաբերյալ լուրջ բողոք է ներկայացվել, նրանք հայտարարվել են «ոչ ցանկալի անձինք»: Նրանց տրվել է 48 ժամ Ադրբեջանի տարածքը լքելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հստակեցրել բողոքի նոտայի և դիվանագետների արտաքսման պատճառը:

Read More

Ադրբեջանի Միլի մեջլիսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն է տարածվել

Ադրբեջանական կողմը խաղաղության գործընթացը խաթարող հերթական սադրանքին է դիմել: Ադրբեջանի Միլի մեջլիսի 23 պատգամավոր, որոնք ներկայանում են որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներ, հայտարարություն են տարածել, որը պարունակում է մի շարք կեղծ պնդումներ:   Նրանք նշել են, թե, իբր, ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են Հայաստանի տարածքում, սակայն էթնիկ զտման են ենթարկվել:   Պատգամավորները աջակցություն…

Read More

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփում սկսել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական համալիրով շրջայցի ընթացքում:

Read More

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի ուսումնասիրության պարեկություն են իրականացրել: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Պարեկային ծառայության նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ: #EUMA monitors conducted a security situation awareness patrol in Sotk adjacent to…

Read More

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Լուկաշենկոն և Ալիևը

Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում են անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 24-ի հեռախոսազրույցում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի թեմատիկան: Բելառուսի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը շարունակվել է այդ թեմաների շուրջ մտքերի փոխանակումը:   Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է…

Read More
Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել
		26.12.2023 . Միջազգային

Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել 26.12.2023 . Միջազգային

Նիգերիայում առնվազն քսան գյուղի վրա զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել: Տեղական իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ կառավարությունն ակտիվ միջոցներ կձեռնարկի անմեղ քաղաքացիական անձանց վրա շարունակվող հարձակումները կանխելու համար: Նիգերիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածները երկար ժամանակ է՝ ենթարկվում են ավազակախմբերի հարձակումների: Նրանք գործում են անտառների խորքում գտնվող բազաներից և…

Read More

Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի կորպուսի խորհրդականը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը զոհվել է Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով՝ հայտնել է իրանական Tasnim պետական գործակալությունը: «Մի քանի ժամ առաջ Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակման ժամանակ զոհվել է Սեյեդ Ռազի Մուսավին, որը հայտնի է որպես Սեյեդ Ռազի, որը Սիրիայում ԻՀՊԿ-ի փորձառու և ամենատարեց խորհրդականներից մեկն էր»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տվյալով՝ Սեյիդ…

Read More

Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Թեոդոսիա նավահանգստին: Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ոչնչացրել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը: Հարվածին հետևել է պայթյուն, սակայն հետևանքների, այդ թվում՝ զոհերի մասին հավաստի տեղեկություններ դեռևս չկան: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Թեոդոսիայի շրջանում։ Նրա խոսքով՝ նավահանգստի տարածքում հրդեհը մեկուսացվել…

Read More