Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում։ Դրանցից 8-ի վերաբերյալ խորհուրդը տվել է դրական եզրակացություն։ Քննարկվել և ներկայացվել են նաև մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։ Նշենք, որ «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհուրդը»…

Read More
Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել զոհված գործընկերների հիշատակին

Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել զոհված գործընկերների հիշատակին

Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ նախկին ոստիկանները հավաքվել են քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու կյանքից հեռացած գործընկերների հիշատակին։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին՝ հիշելով իրենց նախկին գործընկերների նվիրումն ու անձնվեր ծառայությունը՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման ընթացքում ներկաները ևս մեկ անգամ արժևորել են իրենց գործընկերների ծառայությունն ու ներդրումը…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են  ենթակառուցվածքային աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են ենթակառուցվածքային աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները։ Քվաբիսխևի գյուղում վերականգնվել են գերեզմանատուն տանող մուտքի ճանապարհը և ջրահեռացման ջրանցքը, իսկ Լարեբի գյուղում կամրջի վնասված փայտե ծածկը փոխարինվել է նորով։ Նշված նախագծերն ընտրվել են գյուղական ժողովների ընթացքում։ Բորժոմիի մունիցիպալիտետի 33 գյուղերում անցկացված հանդիպումների ժամանակ բնակիչներն իրենք են որոշել, թե…

Read More
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում նշվել է Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակը

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում նշվել է Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակը

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում տեղի է ունեցել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Կումուրդոյի և Կարի թեմի քահանա Ալեքսանդրե Կասրաշվին, ինչպես նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ Դպրոցի աշակերտները ներկաներին ներկայացրել են բազմաբովանդակ գեղարվեստական ծրագիր՝ նվիրված…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում 2,7 միլիոն լարիի ճանապարհաշինական նախագիծ է իրականացվում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում 2,7 միլիոն լարիի ճանապարհաշինական նախագիծ է իրականացվում

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը ծանոթացել են մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին։ Մարզային վարչակազմի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են Մուրջախեթ գյուղ, որտեղ ստուգել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նախագծի ընդհանուր…

Read More
Բորժոմիի երեք գյուղում բարեկարգվում են ճանապարհային ենթակառուցվածքները

Բորժոմիի երեք գյուղում բարեկարգվում են ճանապարհային ենթակառուցվածքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիրի և Սակիրե գյուղերում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, իսկ Տաձրիսի գյուղում ակտիվորեն աշխատանքներ են տարվում։ Տեղի բնակչության տեղաշարժի պայմանները բարելավելու նպատակով, մունիցիպալիտետի տարածքում փուլ առ փուլ բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները։ Այս փուլում աշխատանքները ներառում են երեք գյուղ. Նանետաշվիլիի շրջանի Դվիրի գյուղում տեղադրվել է 936 մետր երկարությամբ բետոնե մայթ և կառուցվել են բակերի…

Read More
Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ անցկացվել է լողի մրցաշար

Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ անցկացվել է լողի մրցաշար

Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ կազմակերպվել է լողի մրցաշար, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի երեխաներ։ Մրցումները կազմակերպվել են երեք տարիքային կատեգորիաներով։ Աղջիկներն ու տղաները մրցել են մրցանակային տեղերի համար՝ ցուցադրելով իրենց լողի հմտություններն ու մարզական պատրաստվածությունը։ Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և վկայականներով, իսկ բոլոր մասնակիցները ստացել են մեկամսյա անվճար աբոնիմենտ։ Մրցաշարի նպատակն…

Read More
Ախալցխայի ուսուցիչները մարզական համալիրում կօգտվեն 50% զեղչից

Ախալցխայի ուսուցիչները մարզական համալիրում կօգտվեն 50% զեղչից

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ նոյեմբերի 9-ից Ախալցխայի դպրոցների ուսուցիչները մարզական համալիրում աբոնիմենտ ձեռք բերելիս կօգտվեն 50% զեղչից։ Զեղչը կգործի ինչպես լողավազանի, այնպես էլ մարզասրահի աբոնիմենտների համար։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմել Ախալցխայի մարզական համալիր։ Հասցե՝ Ախալցխա, Ասպինձայի փողոց, թիվ 44։

Read More
Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչը շնորհավորել է ազգային ուսուցչական մրցանակի դափնեկրին

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչը շնորհավորել է ազգային ուսուցչական մրցանակի դափնեկրին

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին՝ տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլիի հետ միասին, հանդիպել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեին։ Իոսեբ Ալիբեգաշվիլին շնորհավորել է մանկավարժին Ուսուցչի ազգային մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա հաղթանակը ողջ տարածաշրջանի համար առանձնահատուկ հպարտության առիթ է։ Պետական ներկայացուցիչը Իամզե Մսխվիլիձեին մաղթել է նորանոր հաջողություններ և բազմաթիվ արժանի հաղթանակներ։

Read More
Թբիլիսիում ներկայացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսությունը

Թբիլիսիում ներկայացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսությունը

Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Երվանդ Քոչարի թանգարանի և Կովկասյան համալսարանի (Caucasus University) համագործակցությամբ, տեղի է ունեցել «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսություն։ Միջոցառումն անցկացվել է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում և նվիրված էր հայ մեծանուն նկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության արժևորմանը, ինչպես նաև վրաց արվեստագետների հետ նրա ստեղծագործական…

Read More
Ախալցխայում անցկացվել է բազմապրոֆիլ անվճար բժշկական արշավ

Ախալցխայում անցկացվել է բազմապրոֆիլ անվճար բժշկական արշավ

Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին ծանոթացել են Ախալցխայում անցկացվող անվճար բժշկական արշավի ընթացքին։ Բազմապրոֆիլ բժշկական արշավի շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի բնակիչները հնարավորություն են ունեցել «Իմեդի» կլինիկայում անցնելու ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների բժիշկներից ստանալու անվճար խորհրդատվություն։ Արշավին մասնակցել են Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի…

Read More
ԱՄՆ դեսպանատուն – Քորթնի Օստրիանը հանդիպեց ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ՝ Միջին միջանցքում տնտեսական կապերի և ենթակառուցվածքների զարգացման հարցերը քննարկելու համար

ԱՄՆ դեսպանատուն – Քորթնի Օստրիանը հանդիպեց ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ՝ Միջին միջանցքում տնտեսական կապերի և ենթակառուցվածքների զարգացման հարցերը քննարկելու համար

ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քորթնի Օստրիանի և Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հանդիպման վերաբերյալ։ Դեսպանատան տվյալներով՝ քննարկման թեման երկու երկրների միջև տնտեսական կապերն ու Միջին միջանցքի հարցն էին։ «ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քորթնի Օստրիանը հանդիպել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Վրաստանի միջև տնտեսական կապերը, այդ թվում՝…

Read More
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ընդունել է Չինաստանի փոխնախագահին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ընդունել է Չինաստանի փոխնախագահին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիի նախագահական պալատում ընդունել է Չինաստանի փոխնախագահ Հան Չենգին։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով, հայտնել է նախագահի աշխատակազմը։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը։ «Հանդիպման ժամանակ նշվեց, որ սա Չինաստանի փոխնախագահի առաջին այցն է Վրաստան: 2027 թվականին երկրները կնշեն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 35-ամյակը: Այս տարի…

Read More
Ասպինձայի քաղաքապետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում

Ասպինձայի քաղաքապետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում

Ասպինձայի քաղաքապետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում։ Հաղորդակցության օմբուդսմեն Գվանցա Չխեիձեն, ծառայության ներկայացուցիչների հետ միասին, հանդիպեց Ասպինձայի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրամադրվեց տեղեկատվություն հեռահաղորդակցության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների, ծառայության գործունեության և գործառույթների մասին։ Նաև քննարկվեցին հեռահաղորդակցության ծառայություններին վերաբերող արդիական հարցեր, այդ թվում՝ ծառայությունների խափանումների, սկզբնական ակտիվացման և ինտերնետային ծառայությունների հասանելիության հետ կապված խնդիրները։…

Read More
Ախալդաբայում Նեձվուրա գետի վրա 36 մետրանոց պաշտպանիչ հենապատ կկառուցվի

Ախալդաբայում Նեձվուրա գետի վրա 36 մետրանոց պաշտպանիչ հենապատ կկառուցվի

Բորժոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա քաղաքում մեկնարկել է կարևոր նախագիծ՝ տեղի բնակիչների անվտանգությունն ու ենթակառուցվածքները բարելավելու համար։ Աշխատանքների շրջանակներում Նեձվուրա գետի վրա կկառուցվի 36 մետր երկարությամբ պաշտպանիչ հենապատ, որը կպաշտպանի գյուղական ճանապարհը և շրջակա տարածքը բնական աղետներից։ Նախագիծն իրականացվում է կենտրոնական բյուջեի համաֆինանսավորմամբ, և դրա արժեքը կազմում է 177,300 լարի։ Մունիցիպալիտետում ճանապարհների և ամբարտակների կառուցումը քաղաքապետարանի հիմնական…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է հանդիպում հաղորդակցության օմբուդսմենի հետ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է հանդիպում հաղորդակցության օմբուդսմենի հետ

Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքապետարանի ծառայությունների աշխատակիցների և վարչական միավորների ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է հաղորդակցության օմբուդսմեն Գվանցա Չխեիձեի հետ։ Տեղեկատվական հանդիպման ընթացքում հաղորդակցության օմբուդսմենը ներկայացրել է ծառայության գործունեությունը, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության և հեռարձակման ոլորտներում սպառողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու ընկերությունների պարտավորությունները։ Քննարկվել է նաև սպառողների իրազեկվածության բարձրացման կարևորությունը և այս ուղղությամբ համապատասխան կողմերի…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի Լելովանիի դպրոցի աշակերտները կտեղափոխվեն Ադիգենիի նորակառույց դպրոց

Ադիգենիի մունիցիպալիտետի Լելովանիի դպրոցի աշակերտները կտեղափոխվեն Ադիգենիի նորակառույց դպրոց

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, Ադիգենիի կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Թեա Դանգաձեի և Լելովանիի հանրային դպրոցի տնօրեն Մարիամ Քիմաձեի հետ միասին, հանդիպել է Լելովանիի հանրային դպրոցի աշակերտների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում Գոչա Քիմաձեն ծնողներին տեղեկացրել է Լելովանիի հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև աշակերտներին Ադիգենի գյուղաքաղաքի նորակառույց դպրոց տեղափոխելու մասին։…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի չորրորդ դասարանցիները այցելեցին քաղաքապետարան

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի չորրորդ դասարանցիները այցելեցին քաղաքապետարան

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին քաղաքապետարանում հյուրընկալել է Ծուղրութ  գյուղի հանրային դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին։ Այցի շրջանակներում քաղաքապետարանի վարչական և իրավաբանական բաժնի ղեկավար Եվա Իվելաշվիլին երեխաների համար կազմակերպել է շրջայց վարչական շենքում՝ ներկայացնելով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքն ու դրանց հիմնական գործառույթները։ Նա նաև պատասխանել է աշակերտների հետաքրքրող հարցերին։ Վարլամ Ծիկլաուրին երեխաների հետ զրուցել է երիտասարդներին…

Read More
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովմանն ու ընդլայնման հեռանկարներին։…

Read More
Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը կայցելի Վրաստան

Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը կայցելի Վրաստան

Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը  կայցելի  Վրաստան։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ «Հրավերով, նոյեմբերի 6-ից 12-ը փոխնախագահ Հան Չժենը կայցելի Թուրքիա և կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովին Անթալիայում՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հատուկ ներկայացուցիչ։ Նա նաև կայցելի Վրաստան», — ասաց…

Read More
Վրաստանում 2026 թվականի պետական ​​բյուջեում նախատեսված են  փոփոխություններ

Վրաստանում 2026 թվականի պետական ​​բյուջեում նախատեսված են փոփոխություններ

Վրաստանում 2026 թվականի պետական ​​բյուջեում նախատեսված են փոփոխություններ, որոնք քննարկման կներկայացվեն հաջորդ շաբաթ։ Ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի խոսքերով՝ ընթացիկ տարվա բյուջեն աճում է։ Ինչպես Կակաուրիձեն հայտարարել է երկու խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, բյուջեի եկամտային մասը գերագնահատված է մոտ 800 միլիոն լարիով, որը փոփոխությունների ընթացքում էլ ավելի կաճի։ Նրա խոսքերով՝ մի շարք ծրագրերի համար անհրաժեշտ կլինի…

Read More
Բորժոմիում միաժամանակ երեք հասցեում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Բորժոմիում միաժամանակ երեք հասցեում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Բորժոմիում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերականգնման աշխատանքները։ Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և բնակարանատերերի միավորումների աջակցության ծրագրի շրջանակներում բնակելի շենքերի բարեկարգման աշխատանքներն այս փուլում իրականացվում են միաժամանակ երեք հասցեում՝ Սաակաձեի փողոց № 2, Թամար Թագուհու փողոց № 28 և Մեսխեթի փողոց № 24։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ փոխարինել շենքերի հին և վնասված տանիքները՝ դրանք նորոգելով…

Read More
Ախալցխայի գլխավոր հատակագծի հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման

Ախալցխայի գլխավոր հատակագծի հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, Ախալցխայի քաղաքապետարանի վարչական շենքում տեղի կունենա Ախալցխա քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային քննարկումը։ Քննարկման ընթացքում շահագրգիռ քաղաքացիներին կներկայացվի քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որը հասանելի կլինի ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր տարբերակով։ Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտարկումներն ու կարծիքները։ Գրավոր մեկնաբանություններն ու առաջարկությունները կընդունվեն հանրային…

Read More
Ախալցխայում ասֆալտապատվում է Զարզմելի փողոցի կես կիլոմետրանոց հատվածը

Ախալցխայում ասֆալտապատվում է Զարզմելի փողոցի կես կիլոմետրանոց հատվածը

Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները։ Մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն ծանոթացել են Զարզմելի փողոցում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկույթ տեղադրել ճանապարհի շուրջ կես կիլոմետրանոց հատվածում։ Աշխատանքները ներառում են նաև ջրահեռացման համակարգի կառուցում և հետիոտնային արահետների կազմակերպում։ Ենթակառուցվածքային…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում անցկացվել են «2026-2027» ուսումնական տարվա դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում կազմակերպված վոլեյբոլի քաղաքային խաղերը

Ասպինձայի մունիցիպալիտետում անցկացվել են «2026-2027» ուսումնական տարվա դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում կազմակերպված վոլեյբոլի քաղաքային խաղերը

Ասպինձայի մունիցիպալիտետում անցկացվել են «2026-2027» ուսումնական տարվա դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում կազմակերպված վոլեյբոլի քաղաքային խաղերը։ Մրցումներին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների աղջիկների և տղաների թիմերը՝ Ասպինձայից, Նակալաքևիից, Դամալիից, Ռուսթավիից, Ացկվիտիից և Օշորիից։ Մրցաշարի արդյունքում հաղթողներն ու մրցանակակիրները որոշվել են հետևյալ կերպ. Տղաների պայքարում՝ 1-ին տեղ՝ Օշորայի հանրակրթական դպրոց, 2-րդ տեղ՝ Դամալայի հանրակրթական դպրոց, 3-րդ տեղ՝…

Read More
Թբիլիսիում անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի համաժողովը՝ նվիրված վրացական հանրագիտարանի 60-ամյակին

Թբիլիսիում անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի համաժողովը՝ նվիրված վրացական հանրագիտարանի 60-ամյակին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի (European Encyclopedia Network – EEN) եռօրյա համաժողովը՝ նվիրված Վրացական հանրագիտարանի գլխավոր գիտական խմբագրության հիմնադրման 60-ամյակին։ Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը։ Նա շնորհավորել է Վրացական հանրագիտարանի խմբագրության ղեկավար Զուրաբ Աբաշիձեին՝ ընդգծելով հանրագիտարանային գործունեության…

Read More
Ախալցխայում ամփոփվել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավը

Ախալցխայում ամփոփվել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավը

Ախալցխայում տեղի է ունեցել «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավի փակման միջոցառումը, որին մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, նրա տեղակալ Սերգի Մուշկուդիանին և սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Հանդիպումը բացել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Մակա Բերիձեն։ Միջոցառման ընթացքում քննարկվել են արշավի հիմնական նպատակները, հիվանդության վաղ հայտնաբերման և ժամանակին սկրինինգային…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Ճոբարեթի գյուղում շարունակվում են վաղ բրոնզի դարով թվագրվող բնակավայրի հնագիտական ուսումնասիրությունները

Ասպինձայի մունիցիպալիտետի Ճոբարեթի գյուղում շարունակվում են վաղ բրոնզի դարով թվագրվող բնակավայրի հնագիտական ուսումնասիրությունները

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի հետ այցելել է Ճոբարեթի գյուղում գտնվող Ասպինձայի մունիցիպալիտետի «Սատիկնես Գորի» վաղ բրոնզի դարով թվագրվող բնակավայր և ծանոթացել այնտեղ իրականացվող հնագիտական աշխատանքների ընթացքին։ Պեղումներն իրականացնում է Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտը՝ Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ֆինանսավորմամբ։ Դոկտոր Կախա Կախիանիի ղեկավարությամբ գործող Ճոբարեթիի…

Read More
Ախալցխայի սակրեբուլոյում ներկայացվել է 2025-2026 թվականների գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի սակրեբուլոյում ներկայացվել է 2025-2026 թվականների գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում ներկայացվել է 2025-2026 թվականների ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։ Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նիստին մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, ինչպես նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Գիորգի Մելիքիձեն և Ռուբեն Կարապետյանը։ Հաշվետվությունը ներկայացնելիս Սաբա Կբիլաշվիլին մանրամասն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում սակրեբուլոյի գործունեությանը՝ ներկայացնելով խորհրդի…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիր գյուղում Դվիրուլա գետի վրա 57 մետրանոց պաշտպանիչ հենապատ կկառուցվի

Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիր գյուղում Դվիրուլա գետի վրա 57 մետրանոց պաշտպանիչ հենապատ կկառուցվի

Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիր գյուղում մեկնարկել է ենթակառուցվածքային կարևոր նախագիծ, որի նպատակն է բարձրացնել բնակչության անվտանգությունը և պաշտպանել ճանապարհային ենթակառուցվածքները բնական աղետներից։ Նախագծի շրջանակներում Դվիրուլա գետի վրա կկառուցվի 57 մետր երկարությամբ պաշտպանիչ հենապատ։ Կառույցը նախատեսված է գյուղական ճանապարհի և հարակից տարածքի պաշտպանության համար։ Աշխատանքներն իրականացվում են կենտրոնական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 311 100…

Read More