Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Նրանց խոսքով՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է Քորթնի Օստրիանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։
Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վրաստանը պատրաստ է վերականգնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ մաքուր էջից։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է դեսպանի պաշտոնակատարի կարևոր դերը այս գործընթացում։
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», — ասվում է տեղեկատվության մեջ։
