Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի, տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետներում ընթացող և նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը, շինարարության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2027 թվականին նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքներին, ինչպես նաև դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներին։
Հանդիպմանը մասնակցել են նահանգապետի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալներ Սերգի Մուշկուդիանին և Վախթանգ Մերաբիշվիլին, տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն և մունիցիպալիտետների քաղաքապետերը։
2026 թվականին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետներում իրականացվում է ընդհանուր առմամբ 502 ենթակառուցվածքային նախագիծ՝ 99 միլիոն լարի ընդհանուր արժեքով։
