Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ

Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ

Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում  տեղի է  ունեցել հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերի կարիքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Միջոցառումը նվիրված էր Գյուղական կանանց միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ նշվում է 2008 թվականից։ Օրվա նպատակն է ընդգծել գյուղական կանանց դերն ու ներդրումը գյուղատնտեսության զարգացման և գյուղական համայնքների կյանքի բարելավման գործում։

Հանդիպումը կազմակերպվել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակութային ծառայության կողմից։