Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել արդյունաբերության, տրանսպորտի, առևտրի ոլորտներում գործակցության հետ կապված հարցեր: Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համատեղ աշխատանքին: Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
Իսրայելը իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է. Քոեն

Իսրայելը իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է. Քոեն

Թել Ավիվը մտադիր չէ իր դեսպանին Անկարա վերադարձնել, քանի դեռ Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը։ Հոկտեմբերի վերջին Անկարայի հռետորաբանության սրման ֆոնին Քոենը հայտարարել էր դիվանագետներին հետ կանչելու մասին՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով։ Թուրքիան ևս խորհրդակցությունների համար հետ է կանչել Թել Ավիվից իր դեսպանին:

Read More
Իսրայելը պատասխան կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելը պատասխան կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելցի զինվորականները Լիբանանի կողմից կրակահերթեր են արձանագրել և պատասխան կրակ բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ` հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Բացի դրանից՝ գիշերը և առավոտյան ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջանի»,- հավելել են մամուլի ծառայությունից: Զինվորականները նաև տեղեկացրել են, որ Իսրայելի հյուսիսում հակառակորդի թռչող սարքի ներխուժման մասին ազդանշաններ են հնչել:

Read More
Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը հաջողվել է մեղմել. Բայրամով

Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը հաջողվել է մեղմել. Բայրամով

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումն այս տարի լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում, որը հետագայում հաջողվել է մեղմել շփումների արդյունքում: Այդ մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները առաջնային տեղ են զբաղեցնում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ:

Read More
Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով

Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով

Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Նա Փարիզին մեղադրել է մշտապես հայամետ դիրքորոշում ունենալու համար: Անդրադառնալով Ֆրանսիայի հետ վերջին դիվանագիտական ճգնաժամին՝ Բայրամովը նշել է, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները ապացույցներ ունեն, որոնք հաստատում են ֆրանսիացի դիվանագետների իրավախախտումները այդ երկրի…

Read More
Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ընթացքը: «2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերվեցին որոշակի դրական արդյունքներ։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք նայում 2024 թվականին։…

Read More
Միշուստինը և Ասադովը քննարկել են արդյունաբերության, տրանսպորտի և առևտրի ոլորտում համագործակցությունը
		28.12.2023 . Միջազգային

Միշուստինը և Ասադովը քննարկել են արդյունաբերության, տրանսպորտի և առևտրի ոլորտում համագործակցությունը 28.12.2023 . Միջազգային

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության հարցեր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, անդրադարձել ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքին:

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններ են անցկացնում. Աքթուրք

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններ են անցկացնում. Աքթուրք

Ադրբեջանցի և թուրք զինծառայողները հերթական համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ դեկտեմբերի 26-28-ը Ադրբեջանում անցկացվում են հիբրիդային սպառնալիքներին արձագանքման վարժանքներ:

Read More
Արգենտինայում զանգվածային ցույցեր են սկսվել նոր իշխանությունների քաղաքականության դեմ

Արգենտինայում զանգվածային ցույցեր են սկսվել նոր իշխանությունների քաղաքականության դեմ

Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ՝ դրանք անվանելով ապօրինի: Ավելի վաղ Միլեյն արտակարգ հրամանագիր էր ստորագրել տնտեսության ազատականացման ուղղությամբ ավելի քան 300 բարեփոխումների նախապատրաստության մասին: Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրությունում հաղթել է ընդդիմադիր Խավիեր Միլեյը: Նա 10 տոկոսով առաջ է անցել իր…

Read More
Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից. Ամիրբեկով

Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից. Ամիրբեկով

Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նրա խոսքով՝ Բաքուն այժմ սպասում է Հայաստանի պատասխանին՝ փաստաթղթի նախագծի շուրջ ադրբեջանական առաջարկների վերաբերյալ։ Ամիրբեկովը կարծիք է հայտնել, թե սահմանի հստակեցման հարցը կարող է ավելի ուշ լուծվել՝ հաշվի առնելով խնդրի բարդ և ժամանակատար բնույթը։ «Մենք…

Read More
ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Խաչիկ գյուղում

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Խաչիկ գյուղում

Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն այսօր անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում գտնվող Խաչիկ գյուղում: Այդ մասին հայտնել են ԵՄ առաքելությունից: «Պարեկության նպատակն է գնահատել տեղում անվտանգության իրավիճակը»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Read More
ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն ցանկանում խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում. Լավրով

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն ցանկանում խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականն ամփոփող հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին: Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը և ոլորտային երկխոսությունը։ «Դա մեր հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության կարևորագույն հիմքն է։ Վերջին տարիներին հանրապետության ՀՆԱ-ի արագ աճը մեծապես պայմանավորված…

Read More
Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է Արևմուտքի լղոզված խոստումներով. Լավրով

Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է Արևմուտքի լղոզված խոստումներով. Լավրով

ՌԴ արտգործնախարարը 2023 թվականն ամփոփող հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին: Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Պաշտոնական Երևանը, լսելով Արևմուտքին, փորձում է փոխել արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է նույնիսկ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ լոկ լղոզված խոստումներով։ Ռազմավարական շրջադարձն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության…

Read More
Ֆրանսիան արտաքսում է ադրբեջանցի երկու դիվանագետների` ի պատասխան Բաքվի համապատասխան որոշման
		28.12.2023 . Միջազգային

Ֆրանսիան արտաքսում է ադրբեջանցի երկու դիվանագետների` ի պատասխան Բաքվի համապատասխան որոշման 28.12.2023 . Միջազգային

Ադրբեջանցի երկու դիվանագետներ արտաքսվել են Ֆրանսիայից: Այս որոշման մասին տեղեկացրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից` մանրամասնելով, որ ֆրանսիական կողմն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը` Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանն աշխատող երկու դիվանագետների «անցանկալի անձ» ճանաչելու մասին: «Վճռականորեն հերքում ենք մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է իբրև իր որոշման հիմք»,- հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Նախարարությունից պարզաբանել են, որ ընդունված որոշումը,…

Read More
Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հորիզոններ է բացում Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման համար. Աբդոլլահիան

Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հորիզոններ է բացում Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման համար. Աբդոլլահիան

Իրանի և ԵԱՏՄ միջև համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ է բացում Թեհրանի ու Երևանի միջև գործնական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Հայաստան կատարած իմ այցի ընթացքում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկել ենք տարածաշրջանային հարցեր և…

Read More