Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար

Մտահոգիչ հաղորդագրություններ են ստացվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- գրել է նա:…

Read More
«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

Վրաստանի բոլոր շրջաններում «Դու Եվրամիությունում ես» արշավի  շրջանակներում  Եվրամիության դրոշի համար խորհրդանշական կերպով աստղեր են կարվում, մեկ աստղ կարվել է նաեւ Ախալցխայում։ Ակտիվիստները հավաք են անցկացրել, որին մասնակցել են քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ։  Հանդիպումը տեղի է ունեցել ժողովրդավարական փոխգործակցության կենտրոնում, որտեղ խոսվել է Վրաստանի եվրաինտեգրման կարևորության մասին։ Քաղաքացիական ակտիվիստներն նշում  են, որ իրենք արդեն…

Read More
Լեհ փոխադրողները բողոքում են ուկրաինացի վարորդների համար տրանսպորտային պայմանների պարզեցման դեմ

Լեհ փոխադրողները բողոքում են ուկրաինացի վարորդների համար տրանսպորտային պայմանների պարզեցման դեմ

Լեհաստանը որոշել է խստացնել Ուկրաինայի հետ սահմանին բեռնատարների ստուգումները՝ անցակետերում լրացուցիչ սահմանապահ ուժեր տեղակայելով։ Լեհ վարորդները նոյեմբերի սկզբից բողոքում են, որ Եվրամիության կողմից ուկրաինացի վարորդների համար տրանսպորտային պայմանների պարզեցման հետևանքով շուկայում անառողջ մրցակցություն է ստեղծվել, քանի որ ուկրաինական կազմակերպություններն ավելի էժան ծառայություններ են առաջարկում։ Վարորդները նաև հայտարարում են, որ օրերով ստիպված են կանգնել հերթում, փորձում…

Read More
Կիևին սպառնում  է ԵՄ-ից 50 միլիարդ եվրոյի օգնություն չստանալու վտանգը. Financial Times

Կիևին սպառնում է ԵՄ-ից 50 միլիարդ եվրոյի օգնություն չստանալու վտանգը. Financial Times

Ուկրաինային սպառնում է ԵՄ-ի խոստացած 50 միլիարդ եվրոն չստանալու վտանգը՝ Գերմանիայի բյուջետային ճգնաժամի և Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցությունների դիրքերի ամրապնդման պատճառով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։ Ինչպես նշել է թերթի բարձրաստիճան զրուցակիցը, Ուկրաինային օգնության հարցում փոխզիջման հասնելու Եվրամիության փորձերին խանգարում են Նիդերլանդների ընտրություններում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը և գերմանական դատարանի վերջին վճիռը, որով…

Read More
Բուլղարիայի նախագահը խորհրդարանին առաջարկել է մանրամասն քննարկել Կիևին զինտեխնիկայի անհատույց փախանցումը

Բուլղարիայի նախագահը խորհրդարանին առաջարկել է մանրամասն քննարկել Կիևին զինտեխնիկայի անհատույց փախանցումը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է կիրառել Բուլղարիայի ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի նկատմամբ, որով նախատեսվում է Կիևին անհատույց մատակարարել շահագործումից հանված զրահատեխնիկան: Այդ մասին ասված է պետության ղեկավարի կայքում։ Նախագահ Ռադևն առաջարկը վերադարձրել է խորհրդարան՝ հետագա քննարկման համար: Նրա համոզմամբ՝ պատգամավորները բավականաչափ ծանոթ չեն նվիրատվության կոնկրետ պարամետրերին, ինչը նրանց թույլ չի…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու, հաղորդում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Բաքվում ԱՄՆ դեսպան չուներ անցյալ տարվա ամռանից: «Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքների մեկնարկին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Լիբբին պաշտոններ է զբաղեցրել Եվրոպական միությունում, աշխատել Բրյուսելում ԱՄՆ առաքելությունում: Բացի այդ,…

Read More
Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկ գործընկերության ճանապարհային քարտեզը. Փարվիզ Շահբազով

Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկ գործընկերության ճանապարհային քարտեզը. Փարվիզ Շահբազով

Ադրբեջանն ու ԵՄ-ն կթարմացնեն ռազմավարական էներգետիկ գործընկերության փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։ X սոցիալական ցանցի իր էջում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը գրել է. «ԱՄԷ-ում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպման ժամանակ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հարավային գազային միջանցքի և «Կանաչ» էներգիայի միջանցքի, մեր էներգետիկ երկխոսության մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։ Պայմանավորվեցինք թարմացնել «Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերություն»…

Read More
Ադրբեջանցի սակրավորները Լեռնային Ղարաբաղում օգտագործում են վարժեցված առնետներ

Ադրբեջանցի սակրավորները Լեռնային Ղարաբաղում օգտագործում են վարժեցված առնետներ

Ադրբեջանցի սակրավորներն օգտագործում են հատուկ վարժեցված սակրավոր շներ և առնետներ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու համար, ասել է Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության ներկայացուցիչ Ֆարհադ Իսաևը։ Միաժամանակ, նա նշել է, որ նույն գործընթացում օգտագործվում են զրահապատ էքսկավատորներ, ինչպես նաև, ադրբեջանական արտադրության ականազերծման մեքենաներ։ Իսաևի խոսքով՝ 2020 թվականից մինչ օրս ԼՂ-ում 337 մարդ պայթել է ականների վրա,…

Read More
Ռուսաստանն Ուկրաինայում ամերիկյան F-16-ների դեմ կօգտագործի Սու-57 կործանիչներ. National Interest

Ռուսաստանն Ուկրաինայում ամերիկյան F-16-ների դեմ կօգտագործի Սու-57 կործանիչներ. National Interest

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Ուկրաինայում ամերիկյան F-16-ների դեմ կօգտագործեն հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ, գրում է ռազմական հետազոտող Մայա Կառլինը The National Interest-ի համար։ Նա նշել է, որ, ռուսական կործանիչը կարող է կրել մինչև ութ K-77M «օդ-օդ» հրթիռ, և ցամաքային ռադարների հետ համաժամանակեցման շնորհիվ այն առավելություն կունենա ամերիկյան կործանիչի նկատմամբ։ Նիդերլանդներն ու Դանիան առաջինն էին, որ համաձայնեցին…

Read More
Թուրքիայի արևմուտքի 5,1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Ստամբուլում

Թուրքիայի արևմուտքի 5,1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Ստամբուլում

Երկրաշարժ է տեղի է ունեցել Թուրքիայի արևմուտքում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է РИА Новости-ն։ Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10:43-ի սահմաններում: Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալով՝ 5,1 մագնիտուդով, օջախի 5 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան X սոցիալական ցանցում…

Read More
Իսրայելը ընդլայնում է ցամաքային հարձակումը Գազայի հատվածում

Իսրայելը ընդլայնում է ցամաքային հարձակումը Գազայի հատվածում

Իսրայելի զինուժը ցամաքային հարձակումը տարածել է Գազայի բոլոր շրջաններում։ Իսրայելցի զինվորականները հրամայել են լրացուցիչ տարհանում իրականացնել մարդաշատ հարավում՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունները ոչ պակաս կործանարար կլինեն, քան հյուսիսում: Ըստ Human Rights Watch-ի՝ Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին առաջարկել է տարհանվել՝ առանց անվտանգության երաշխիքներ տրամադրելու: Պատերազմի առաջին օրերին Իսրայելը կոչ է արել խաղաղ բնակիչներին հեռանալ տարածաշրջանի…

Read More
Փարիզի ահաբեկչական հարձակման համար կասկածվողը ձերբակալվել է. Euronews
		04.12.2023 . Միջազգային

Փարիզի ահաբեկչական հարձակման համար կասկածվողը ձերբակալվել է. Euronews 04.12.2023 . Միջազգային

Ֆրանսիայի 26-ամյա քաղաքացին իրանցի ներգաղթյալների ընտանիքից, Փարիզի կենտրոնում դանակով և մուրճով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով գերմանացի զբոսաշրջիկը մահացել է, ևս երկուսը ստացել են ծանր վնասվածքներ: Հարձակվողը ձերբակալվել է, գործողության ժամանակ նա գոռացել է «Ալլահ աքբար» բառերը, իսկ հարցաքննության ժամանակ ասել է, որ զայրացած է այն ամենի համար, ինչ կատարվում է Գազայի հատվածում, և…

Read More