Բայրամովը և Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի օրակարգը

Բայրամովը և Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի օրակարգը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային զարգացումներ, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն ու բանակցությունների հեռանկարները:

Read More
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ

Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ

Իսրայելի վարչապետն ընդունել է հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն 4-րդ անգամ այնտեղ մեկնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլը: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները հանդիպել են Երուսաղեմում: Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու՝ այդ երկրի իրավունքին: Նա,…

Read More
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում անդադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: «Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է Կոլոմինան:

Read More
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 14 պատանդի՝ Թաիլանդի 4 քաղաքացու և 10 իսրայելցու: Նշվում է, որ ազատ արձակված գերիների թվում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 2 անձ է եղել: Իսրայելական բանտերից էլ ազատվել է 30 պաղեստինցի: ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է՝ պատրաստ են իսրայելցի զինվորականներին փոխանակել բանտարկված մյուս պաղեստինցիների հետ: Շարժման տվյալով՝ Իսրայելի բանտերում շուրջ 6000 պաղեստինցի է…

Read More
Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է օտարերկրյա քաղաքացիների համար ներդնել «հավատարմության համաձայնագիր» հասկացությունը, որը ենթադրում է երկիր մուտք գործող օտարերկրացիների համաձայնությունը մի շարք սահմանափակումներին: ТАСС գործակալության տեղեկության համաձայն՝ դրանց թվում են Ռուսաստանի պետական քաղաքականության վարկաբեկման արգելքը, ավանդական ընտանեկան արժեքների ժխտումը և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում խորհրդային ժողովրդի ներդրման խեղաթյուրումը: Օրինագծի համաձայն՝ «ՌԴ տարածքում գտնվելու…

Read More
ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի

ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի

ԵԱՀԿ նախագահությունը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ «Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,- ասել է նա Սկոպյեում կազմակերպության արտգործնախարարների նիստի ժամանակ, հավելել՝ ԵԱՀԿ-ն հարթակ է…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին՝ հայտնում են լրատվամիջոցները: Հատկանշական է, որ դեսպանը կսկսի իր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա լարվածության ֆոնին։ Լիբբիի թեկնածությունը հաստատվել էր նոյեմբերի սկզբին Սենատի կողմից՝ նրա նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնը դեսպան չունի Ադրբեջանում անցած ամառվանից: Լիբբին ավելի վաղ զբաղեցրել է…

Read More
Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմավարական շահ ունի՝ զարգացնելու Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում: Եվրամիությունը նաև առաջարկում է Անկարային վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը, որը դադարեցվել էր 2019 թվականին: Բորելը ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որը, սակայն, նրա խոսքով, չի ազդում Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների…

Read More
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն. Բորել

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն. Բորել

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման մասին: «Քննարկել ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը և մեր առջև բացվող հեռանկարները: Մենք միասին աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների շահերի վրա։ Տարածաշրջանային ծրագրերը, «Խաղաղության խաչմերուկը» պետք է…

Read More
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր…

Read More
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։   Անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է…

Read More
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ անդրադարձ կա Հարավային Կովկասում զարգացումներին: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ըստ հաղորդագրության՝ «անդրադարձ է եղել այդ հարցերին արտատարածաշրջանային դերակատարների միջամտության փորձերին»։ Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկարատև խաղաղության…

Read More
Նեթանյահուն պատմության մեջ կմնա որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Նեթանյահուն պատմության մեջ կմնա որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կհիշվի որպես «Գազայի դահիճ»: Էրդողանը շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր անվերապահորեն սատարում են Նեթանյահուին, հավասարապես մեղավոր են: Խոսելով հրադադարի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ մարդասիրական դադարը դրական է արյունահեղության մասնակի դադարեցման առումով: Նա շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին,…

Read More
Ֆրանսիան արգելում է ծխել լողափերին, օրինախախտներին սպառնում է տուգանք

Ֆրանսիան արգելում է ծխել լողափերին, օրինախախտներին սպառնում է տուգանք

Ֆրանսիան հայտարարել է լողափերին ծխելու արգելքի մասին՝ ծխելու դեմ ավելի լայն արշավի շրջանակում: Մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը ծխելը կարգելվի նաև դպրոցների մոտ, կանաչ տարածքներում՝ որպես քառամյա «հակածխախոտային ծրագրի» մաս։ Ֆրանսիայում արդեն կա ծխախոտից ազատ 7200 գոտի: Դրանք ներառում են երկրի հարավում գտնվող անտառային տարածքները, որոնք գտնվում են անտառային հրդեհների մեծ վտանգի տակ: Իշխանությունները դեռ մանրամասներ չեն…

Read More
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար Կատարի հետ հաշիվներ մաքրելու մտադրության մասին

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար Կատարի հետ հաշիվներ մաքրելու մտադրության մասին

Իսրայելը մտադիր է պատանդների ազատ արձակման գործարքի ավարտից հետո Կատարի հետ «հաշվեհարդար տեսնել» ՀԱՄԱՍ շարժման լեգիտիմացմանն ուղղված նրա գործունեության համար, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի ռազմավարական հարցերով տեղակալ Յոշ Զարկան: «Մենք հաշիվներ ենք մաքրելու Կատարի հետ, որը դեր է խաղացել այն ամենում, ինչը կապված Է ՀԱՄԱՍ-ի դիրքավորման և նրա գործունեության լեգիտիմացման հետ։ Կատարը մեզ…

Read More
Ռուսաստանը կորցրել է տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդում

Ռուսաստանը կորցրել է տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդում

Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է իր տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդում։ Այդ մասին են վկայում կազմակերպության մասնակից պետությունների 28-րդ համաժողովի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքները։ Ռուսաստանը ստացել է 65 ձայն՝ անհրաժեշտ նվազագույնը՝ 66-ի փոխարեն։ Արևելյան Եվրոպայի խմբից ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդում տեղեր են ստացել Լիտվան, Լեհաստանը և Ուկրաինան։ Լիտվան խորհրդին մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Ռուսական…

Read More
Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայում երկար ու դժվար մարտերին

Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայում երկար ու դժվար մարտերին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները և Կիևը պետք է պատրաստ լինեն «երկար ու բարդ» մարտական ​​գործողություններին ուկրաինական հակամարտությունում, ինչպես նաև ընդգծել է, որ F-16-ների մատակարարումները «չեն կարող փոխել իրավիճակը մարտի դաշտում»։ «F-16-ները կուժեղացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը: Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ չկա սպառազինությունների որևէ համակարգ, որն ինքնին կփոխի իրավիճակը…

Read More
Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը: «Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:

Read More
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Մայքլ Քարփենթեր

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Մայքլ Քարփենթեր

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերի ճապազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է. «Վերջերս պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցրել են որոշ գնահատականներ, որոնք ենթադրում են, որ առաջիկա մի քանի շաբաթները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն այդ բանակցություններում, և, մասնավորապես, ինչպիսի միջազգային մասնակցություն…

Read More
ՀՀ իշխանությունը խնդրում է Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների, նրանք բոյկոտում են. Սամվել Բաբայան

ՀՀ իշխանությունը խնդրում է Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների, նրանք բոյկոտում են. Սամվել Բաբայան

Խորհրդարանում կայացել է 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նիստից հետո Բաբայանը նշել է, որ անուններով չի խոսել, ներկայացրել է կոնկրետ փաստերը: Անդրադառնալվով սեպտեմբերի 19-ի գործողություններին՝ Բաբայանը հայտարարել է, որ Արցախը հանձնել են տեղի իշխանությունները: «ՀՀ իշխանությունը չէր կարող ոչ…

Read More
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Սկոպիե արտգործնախարար Միրզոյանի այցի մասին: «Նոյեմբերի 29 — դեկտեմբերի 1-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կժամանի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,- գրել է խոսնակը։

Read More
Զախարովան չի անդրադարձել  ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող խոսակցություններին

Զախարովան չի անդրադարձել ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող խոսակցություններին

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը՝ ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող ազդակների մասին: «Ինձ թվում է՝ պետք է հիմնվել ոչ թե հույսերի, այլ կոնկրետ փաստերի վրա և դիրքորոշում ձևավորել՝ ելնելով իրականությունից։ Եկեք սպասենք որոշակի գործողությունների և այդ ժամանակ մեկնաբանենք»,- ասել է Զախարովան:

Read More
Ֆինլանդիան ժամանակավորապես ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը. BBC

Ֆինլանդիան ժամանակավորապես ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը. BBC

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակման մասին, բացառություն է արվելու բեռնափոխադրումների համար։ Վարչապետ Պետերի Օրպոն երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել է, որ սահմանն ամբողջությամբ փակելու որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ապաստան հայցողների կտրուկ աճով, որոնք փորձում են Ռուսաստանից մտնել Ֆինլանդիա։ «Ֆինլանդիան մտադիր է դադարեցնել այս պրակտիկան»,- ասել է վարչապետը:…

Read More
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ

2023 թվականին «Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք, նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ, միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Բոլորն ունեին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության…

Read More
ԵՄ հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին՝ ապրանքների վերարտահանումը Ռուսաստան նվազեցնելու համար

ԵՄ հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին՝ ապրանքների վերարտահանումը Ռուսաստան նվազեցնելու համար

Ղազախստանը զգալիորեն նվազեցրել է երկակի նշանակության ապրանքների վերարտահանումը Ռուսաստան, սակայն այլ ապրանքների արտահանման աճ է նկատվում: Այդ մասին Աստանայում հայտարարել է պատժամիջոցների հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ՛Սալիվանը: «Մենք շնորհակալ ենք ղազախ գործընկերներին, Ղազախստանի իշխանություններին իրենց ձեռնարկած միջոցառումների համար, որոնց արդյունքում մենք տեսնում ենք դեպի Ռուսաստան որոշակի ապրանքների վերարտահանման մակարդակի զգալի նվազում։ Բայց, մյուս կողմից,…

Read More
Կատարը միջնորդական ջանքեր է գործադրում Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու ուղղությամբ

Կատարը միջնորդական ջանքեր է գործադրում Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու ուղղությամբ

Կատարի իշխանությունները, որ միջնորդական ջանքեր են գործադրում իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում, առաջիկա օրերին կկենտրոնանան Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման վրա՝ հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին նշել է, որ մարդասիրական դադարը պարբերաբար կարող է երկարաձգվել՝ մեկ օր՝ յուրաքանչյուր իսրայելցի 10 պատանդի ազատ արձակման դիմաց։ Նա չի բացառել, որ առաջիկայում կարող…

Read More
Ինչու եք գրում կոռուպցիայի և ոչ Ղարաբաղի հաղթանակի մասին. ճնշումներ ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ

Ինչու եք գրում կոռուպցիայի և ոչ Ղարաբաղի հաղթանակի մասին. ճնշումներ ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ

Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների ղեկավարները հայտնվել են իշխանության թիրախում, մեկը մյուսին հաջորդում են ձերբակալությունները՝ մեղադրվելով տնտեսական բնույթի հանցագործությունների համար: Լրագրողները մեղքը չեն ընդունում, նշում են, որ հետապնդումների պատճառը իրենց հետաքննական հրապարակումներն են գրավյալ տարածքներում վերնախավի ապօրինությունների վերաբերյալ: Բաքուն լրագրողների կալանքներով չի սահմանափակվում, երկրի արտգործնախարարություն են հրավիրել Արևմտյան երկրների դեսպանների, դժգոհել, որ, իբր թե, դիվանագետները ներքաշված են…

Read More
Իրանը ձեռք է բերել ռուսական Ми-28 հարվածային ուղղաթիռներ, Су-35 կործանիչներ և Як-130 մարտական ինքնաթիռներ

Իրանը ձեռք է բերել ռուսական Ми-28 հարվածային ուղղաթիռներ, Су-35 կործանիչներ և Як-130 մարտական ինքնաթիռներ

Իրանի պաշտպանության փոխնախարար Մահդի Ֆարահին հաստատել է, որ Թեհրանը ռուսական Ми-28 հարվածային ուղղաթիռներ, Су-35 կործանիչներ և Як-130 մարտական ինքնաթիռներ է ձեռք բերել: Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է: Գործարքի արժեքը չի նշվում: Tasnim գործակալության տվյալով՝ զինտեխնիկան արդեն Իրանում է:

Read More
Ուկրաինան ԱՄՆ-ից 25 մլն դոլար կստանա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

Ուկրաինան ԱՄՆ-ից 25 մլն դոլար կստանա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

Կիևը Վաշինգտոնից 25 մլն դոլար կստանա էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար՝ հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից։ «Սա ԱՄՆ կառավարության առաջին ներդրումն է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի հովանավորների ընդհանուր ներդրումը կազմել է ավելի քան 329 մլն եվրո: Նախարարության տվյալով՝ դրամահավաքի նպատակը…

Read More
Խովաևն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Խովաևն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ՝ հայտնել է ISNA գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և ընդհանուր նախաձեռնությունների շուրջ։ Նշվում է, որ Ջալալին շեշտել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը՝ նպաստելու վստահության ամրապնդմանը և…

Read More