Day: 20.11.2023
Խամենեին կոչ է արել իսլամական երկրներին ժամանակավորապես դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ 20.11.2023 . Տարածաշրջան
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ կիրակի հայտարարել է, որ Գազայի հատվածի հետ կապված իրավիճակի ֆոնին իսլամական երկրները պետք է որոշ ժամանակով խզեն հարաբերություններն Իսրայելի հետ: Նա նաև առաջարկել է սահմանափակել Իսրայելին էներգառեսուրսների և այլ ապրանքների մատակարարումը։ Խամենեին նշել է, որ չնայած ժամանակակից սպառազինությանը և Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծություններին, իսրայելցի զինվորականներին չի հաջողվել ոչնչացնել…
Փարիզը միացնում է Սուրբ Ծննդյան` էկոլոգիապես մաքուր լուսավորությունը
Սուրբ Ծննդին դեռ ավելի քան մեկ ամիս է մնացել, սակայն Փարիզն արդեն որոշել է տոնական սեզոնը Ելիսեյան դաշտերում բացել գունեղ արարողությամբ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցը՝ շնորհիվ քաղաքապետ Անն Իդալգոյի և Ելիսեյան դաշտերի կոմիտեի նախագահ Մարկ-Անտուան Ժամետի, լուսավորվել է Սուրբ Ծննդյան լույսերով։ Նրա խոսքով՝ «այդ լույսերն էկոլոգիապես մաքուր են: Ելիսեյան դաշտերի լույսերի էներգիայի սպառումը համարժեք է…
Հայաստանից սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին. Ալիև
Բաքվում Իրաքի նախագահ հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից սպասում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց մեկնաբանությունների պատասխանին։ «Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի Կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը մեր մեկնաբանությունների վերաբերյալ»,- նշել…
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի ժամանել է Կիև
«Ես հենց նոր եմ ժամանել Կիև՝ հանդիպելու ուկրաինացի ղեկավարների հետ։ Այսօր այստեղ եմ կարևոր ուղերձ փոխանցելու համար: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ X սոցիալական ցանցում: Նրա այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամերիկացի քաղաքական գործիչները քննարկում…
Թուրքիան չի բացառում այլ երկրների հետ համատեղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
Թուրքիան ներկայումս դիվանագիտական միջոցներ է օգտագործում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն չի բացառում նաև այլ միջոցները, եթե դիվանագիտությունը ձախողվի: Այս մասին Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: Մասնավորապես, նախարարը նշել է, որ Անկարան ուսումնասիրել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը, սակայն կարծում է, որ դա պետք է լինի…
«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի մասին Բաքվի հայտարարությանը ծանոթ չեմ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ է տեսնում Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի պատճառով: «Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանից պետական մակարդակով նման հայտարարություններին։ Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարության՝ բոլորովին այլ հայտարարություններ, որոնցում խոսվում է խաղաղության…
Թուրքիայում եղանակային պայմանները կտրուկ վատացել են
Թուրքիայի մի շարք շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, անձրևի պատճառով ջրհեղեղներ են գոյացել: Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, 50-ը՝ վիրավորվել, դպրոցներում դասապրոցեսը կասեցվել է, չեղարկվել է ավելի քան 180 չվերթ: Նախարարը նաև հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող…
Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Իմանգալի Տասմագամբետովի խոսքով՝ թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են որոշմանը, հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել փաստաթղթի նկատմամբ և աշխատանքի վերջնական փուլում խնդրել է հանել օրակարգից: Բելառուսի նախագահը…
Հարավային Կովկասը կարող է կատարել իր դերը՝ որպես խաղաղության խաչմերուկ՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով. Կլաար 20.11.2023 . Տարածաշրջան
«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին: Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն, ինչպես կձևակերպեն այդ պայմանագրի տեքստը: «Նույնքան կարևոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ,…
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի սպառազինվելունն ուղղված Ադրբեջանի քննադատությանը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր…
Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձը: «Մենք միանշանակ կարևոր ենք համարում, որ առաջին հերթին նրանց վերադարձի իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:…
Միանգամայն կիսում ենք վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ. Տոյվո Կլաար
«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շոշափել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու իրադրությունը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին,…
Հորդանանի արտգործնախարարը հրեա վերաբնակներին մեղադրել է Երուսաղեմի հայկական թաղամասը զավթելու ծրագիր իրականացնելու համար
Բահրեյնում ավարտված՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «Մանամայի քննարկումներ» ամենամյա միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին ու անդրադարձել ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակին: Արտգործնախարարը հարց է ուղղել, եթե Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունները բացատրում են որպես պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, ապա ինչպես բացատրել Արևմտյան ափին կատարվող գործողությունները, որոնց…
Բակուրիանիում առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են
Բակուրիանիում առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում են ճանապարհները, ճանապարհներին լցվում է տեխնիկական աղ։ Անհրաժեշտության դեպքում Բորժոմիի քաղաքապետարանի և Բակուրիանի զարգացման գործակալության համապատասխան ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով։
Ռուսաստանն ուժեղացրել է անօդաչու սարքերով հարվածները Կիևին. Euronews
Գրեթե երկու ամսվա դադարից հետո ռուսական զորքերը վերսկսել են օդային հարձակումները Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, ջերմաստիճանի նվազման պայմաններում։ Կիևում կիրակի գիշերը կրկին օդային տագնապ է հնչել: Երկրորդ օրն անընդմեջ Ռուսաստանը փորձել է գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա մարտական անօդաչու սարքերով: Ըստ տեղական իշխանությունների՝ «Շահեդներն» արձակվել են տարբեր ուղղություններից՝ անընդհատ փոխելով շարժման վեկտորները։ Մոտ 10 անօդաչու թռչող սարք…