Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումով առևտրի, գործակցության և զարգացման պայմաններ կստեղծվեն. Ֆիդան

Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումով առևտրի, գործակցության և զարգացման պայմաններ կստեղծվեն. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկրի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ։ Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը:

Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։ «Ստամբուլում հոկտեմբերին կայացած «3+3» հարթակի հանդիպմանը մենք քննարկել ենք բոլոր տարածաշրջանային խնդիրները: Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատվելուն պես ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, գործակցության և զարգացման համար»,- եզրափակել է խոսքը Ֆիդանը: