Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտնել են մի քանի հրթիռի մասին, որոնք արձակվել են Կիևի, Դնեպրի, Պոլտավայի շրջանների ուղղությամբ։ Ենթադրաբար, Х-101 թևավոր հրթիռներն արձակվել են Ту-95 ինքնաթիռներից Էնգելսի շրջանում՝ հավելել են Ուկրաինայի Զինված ուժերը։

Բացի դրանից՝ ուկրաինական ռազմածովային ուժերի տվյալներով՝ Սև ծովում եղել է 5 «Կալիբր» հրթիռակիր՝ մինչև 28 հրթիռի ընդհանուր համազարկով։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել:

Ուկրաինայի մի շարք շրջաններում իրականացվում են էլեկտրականության վթարային անջատումներ։ Հրթիռակոծությունից մեկուկես ժամ անց Ուկրաինայի արևմտյան շրջաններում, ինչպես նաև Կիևում ահազանգերը չեղյալ են հայտարարվել։ Երկրի մնացած տարածքում սպառնալիքը պահպանվել է։