Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը:
«Ընտրված է հայտարարվում «Գործողության և համերաշխության կուսակցության» առաջադրած թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում հավաքել է ամենաշատ ձայները՝ 930139 քվե»,- ասված է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանի հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում շաբաթ օրվանից՝ նոյեմբերի 9-ից, և ուղարկվում է Սահմանադրական դատարանի հաստատմանը: Միևնույն ժամանակ, որոշումը կարող է բողոքարկվել երեք օրվա ընթացքում Քիշնևի բողոքարկման պալատում: