Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները շարունակելու են ավելի ամրապնդվել. ՀՀ ԱԳՄԱ նախարար

Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները շարունակելու են ավելի ամրապնդվել. ՀՀ ԱԳՄԱ նախարար


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, խոսելով Հայաստանի երկու բարեկամ հարևանների՝ Վրաստանի և Իրանի մասին, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ասաց՝ նրանք մեր ավանդական բարեկամ պետություններն են, ռազմավարական գործընկերներն են։

«Երկուսի հետ էլ մեր հարաբերությունները շարունակելու են նույն ոգով զարգանալ և ավելի ամրապնդվել։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում Իրանի շուրջ, և մենք հուսով ենք, որ օր առաջ նաև Իրանին և մեր մյուս գործընկերներին կհաջողվի նաև իրենց հարցերում հասնել համաձայնության և խաղաղության։

Անշուշտ, մենք դրա առաջնային շահառուներից մեկը կլինենք»,- ասաց Միրզոյանը։