Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
