Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կեղծ է անվանել հաղորդագրությունները, թե Իսրայելն Իրանի էներգետիկ օբյեկտներին չի հարվածել ԱՄՆ ճնշման պատճառով։ Գրասենյակից շեշտել են, որ հարվածի թիրախների ընտրությունն արվել է ավելի վաղ՝ ազգային շահերին համապատասխան։
«Հաղորդագրությունը, համաձայն որի՝ Իսրայելն Իրանի նավթագազային օբյեկտների նկատմամբ հարձակման մտադրությունը փոխել է ամերիկյան ճնշման պատճառով, ամբողջությամբ սուտ է։ Իսրայելն ավելի վաղ է ընտրել հարձակման թիրախները՝ ազգային շահերին համապատասխան, ոչ թե ԱՄՆ-ի թելադրմամբ։ Այդպես եղել է և լինելու է»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։