Դոնալդ Թրամփն ընտրիչների ձայնով առաջ է Քամալա Հարիսից

Դոնալդ Թրամփն ընտրիչների ձայնով առաջ է Քամալա Հարիսից

ԱՄՆ ընտրության արդյունքում The New York Times-ը, հիմնվելով նախնական արդյունքների ու էքզիթ-փոլերի տվյալների վրա, 86 տոկոս հավանականությամբ կանխատեսում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Պարբերականը նաև կանխատեսում է, որ Թրամփը կստանա ընտրիչների 250-ից 335, իսկ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը՝ 203-ից 288 ձայն։

Այս պահին, ըստ նախնական հաշվարկների, Քամալա Հարիսն ունի ընտրիչների 179, իսկ Դոնալդ Թրամփը 214 ձայն:

Համաձայն «Ամերիկայի ձայնի» գնահատականների՝ ԱՄՆ արևելյան ժամով 22։40-ի դրությամբ Դոնալդ Թրամփը հաղթում է Կանզաս և Այովա նահանգներում, իսկ Քամալա Հարրիսը հաղթել է մայրաքաղաք Վաշինգտոնում։

Բուքմեյքերներն այս պահին Հարիիսի հաղթանակի որևէ հավանականություն չեն տեսնում։

Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփն առաջ է ձայների հաշվարկում։ CNN-ի տվյալներով՝ 45 տոկոս քվեաթերթերի հաշվարկով Թրամփը ստանում է 50,1, իսկ Հարրիսը՝ 49 տոկոս։