ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է «կառուցողական երկխոսության» մասին Լիբանանում

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է «կառուցողական երկխոսության» մասին Լիբանանում

Երեքշաբթի Բեյրութում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը, իր բնորոշմամբ, «շատ կառուցողական բանակցություններ» է անցկացրել լիբանանցի պաշտոնյաների հետ Իսրայելի և «Հըզբոլլահ» ​​շիա խմբավորման միջև հնարավոր զինադադարի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ «Հըզբոլլահը» դրական է արձագանքել պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագծին, որի համաձայն՝ Իսրայելի ցամաքային ուժերը պետք է լքեն Լիբանանը, իսկ «Հըզբոլլահի» զինյալները հեռանան Իսրայելի սահմանից։ Գործարքի շրջանակում լիբանանյան բանակի լրացուցիչ զորքեր և ՄԱԿ-ի խաղաղապահներ կուղարկվեն հարավային Լիբանանի բուֆերային գոտի:

Այժմ Բեյրութը սպասում է Իսրայելի պաշտոնյաների հետ Հոխշտեյնի բանակցությունների արդյունքներին։

Բուֆերային գոտին, որը հայտնի է որպես «Կապույտ գիծ», ​​առաջին անգամ ստեղծել է ՄԱԿ-ը 2000 թվականին՝ երաշխավորելու, որ Իսրայելն ամբողջությամբ դուրս է եկել Լիբանանից: Այն պարեկում են ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահները: