Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հիլին ասել է, որ Թրամփը երես չի թեքի ՆԱՏՕ-ից. Sky News

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հիլին ասել է, որ Թրամփը երես չի թեքի ՆԱՏՕ-ից. Sky News

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե երես թեքի ՆԱՏՕ-ից, քանի որ հասկանում է դաշինքի կարևորությունը Արևմուտքի հավաքական անվտանգության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, նրա խոսքը մեջբերում Է Sky News հեռուստաալիքը։

«Ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ-ը երես թեքի ՆԱՏՕ-ից: Նրանք գիտակցում են դաշինքի կարևորությունը, գիտակցում են Եվրոպայում հետագա հակամարտությունները կանխելու կարևորությունը»,- ասել է պաշտպանության ղեկավարը։

Ավելի վաղ Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, թե մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե Թրամփը հաղթի նախագահի ընտրությունում։